Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:33 22-02-2023

Ումից է պաշտպանվում Կարեն Անդրեասյանը․ ԲԴԽ նախագահն իր ընդունարանի առջև մետաղորսիչ է տեղադրել

Oragir.News-ի տեսախցիկն այսօր արձանագրել է, թե ինչպես է Կարեն Անդրեասյանը ծառայողական մեքենաներով ու թիկնապահներով ժամանում ԲԴԽ։

Բացի իրեն սպասարկող ծառայողական մեքենայից, նրան ուղեկցում է ևս մեկ մեքենա, որով երթևեկում են ԲԴԽ նախագահի թիկնապահները։

Հանուն արդարության նշենք, որ 2 թեկնապահի առկայությունը և ուղեկցող մեքենայի առկայությունը ԲԴԽ նախագահին տրվում է վարչապետի համապատասխան որոշմամբ։ Սակայն հատկանշական է, որ, օրինակ՝ ԲԴԽ նախկին նախագահներից Ռուբեն Վարդազարյանը հրաժարվել էր թե ուղեկցող մեքենայից՝ այն հանձնելով ԲԴԽ դատական դեպարտամենտի գարաժ, թե թեկնապահներից։

Թիկնապահից և ուղեկցող մեքենայից օգտվելու ավանդույթը վերականգնել է Գագիկ Ջհանգիրյանը, բայց անգամ Գագիկ Ջհանգիրյանի օրոք ԲԴԽ ներսում՝ նախագահի ընդունարանի առջև մետաղորսիչներ տեղադրված չեն եղել։

Մեր տեսախցիկն այսօր արձանագրել է նաև ԲԴԽ նախագահի ընդունարանի առջև տեղադրված մետաղորսիչը։

ԲԴԽ-ից մեր աղբյուրը հայտնեց, որ անգամ երբ ԲԴԽ անդամներն են մտնում Անդրեասյանի մոտ՝ ստիպված են մետաղական զննություն անցնել։

Ավելին, թեև Գագիկ Ջհանգիրյանը թիկնապահներից չի հրաժարվել, սակայն երբ նա շենք էր մտնում՝ թիկնապահները մնում էին առաջին հարկում, այսինքն՝ ԲԴԽ շենքում իր թիկունքը պահելու խնդիր Ջհանգիրյանը չէր դրել իր առջև։ Մինչդեռ, Անդրեասյանի դեպքում թիկնախահները բարձրանում են վերև, ավելին՝ նստում են հենց ընդունարանում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան