Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 22:00 06-05-2024

Բազմաթիվ շրջադարձեր են եղել․ թուրք-ամերիկյան հարաբերությունները Դոնալդ Թրամփի նախագահութան օրոք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կկայանան նախագահական հերթական ընտրությունները, որոնցում պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Օրերս թուրքական Haberekspres լրատվականը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերին։

Լրատվամիջոցը հիշեցրել է՝ Թրամփի նախագահության շրջանում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում բազմաթիվ շրջադարձային պահեր են տեղի ունեցել։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հաստատվել էին հատուկ հարաբերություններ, բայց մյուս կողմից լարվածություն կար մի շարք հարցերի շուրջ՝ Սիրիայի հարցից մինչև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալություն։

Թուրքական լրատվականը հայտնել է, որ Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ հիմնականում կապված էր սիրիական և իրաքյան հարցերի, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ժողովրդական ինքնպաշտպանության ուժերի», Թուրքիայում ազատության և իրավունքների, 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ։

Հիշեցնենք, որ Բրանսոնը 1990-ականներից հոգևորական է եղել Իզմիրի եկեղեցում և ձերբակալվել էր 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպություններին աջակցելու համար և ձերբակալվել 3 տարով։

Ամերիկացի հոգևորականի ձերբակալումը դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը դիմեց Էրդողանին՝ Բրունսոնին ազատ արձակելու պահանջով՝ նշելով, որ հակառակ դեպքում Թուրքիան կենթարկվի պատժամիջոցների։

ԱՄՆ պատժամիջոցների մասին որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում և դատավճռից մեկ օր անց որոշում կայացվեց վերացնել տնային կալանքը և երկիրը լքելու արգելքը ու նա վերադարձավ ԱՄՆ։

Անդրադառնալով ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին, կայքը նշել է, որ նրա նկատմամբ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան մեղադրանք էր առաջադրել։ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին Գյուլենին արտահանձնելու պահանջով, սակայն ԱՄ-ն մերժել էր, ինչից հետո երկու երկրների միջև հարաբերութունները էլ ավելի էին լարվել։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները

Ձեզ գուցե հետաքրքրի