Եթե ուսապարկ չկա, ինքը հաջողության չի հասնի․ ՔՊ-ականի պատկերացումները՝  Բագրատ Սրբազանի մասին
copy image url

Եթե ուսապարկ չկա, ինքը հաջողության չի հասնի․ ՔՊ-ականի պատկերացումները՝ Բագրատ Սրբազանի մասին

Ներքին 11 ամիս առաջ - 21:51 06-05-2024
ՔՊ-ի կարկառուն դեմքերից Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հարցազրույց է տվել լրատվականներից մեկին և ձգտել օդիոզությամբ հետ չմնալ իր կուսակիցներից։

Օրինակ՝ լրագրողի հարցին՝ ինչու իշխանությունը լուրջ չի վերաբերում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, Մելքոնյանը պատասխանել է․ «Եթե մարդիկ տանում են երկիրը կործանման, ի՞նչ լուրջ վերաբերվես դրան»։

Խոսելով Բագրատ Սրբազանի երթի, դրա մասնակիցների քանակի մասին՝ Մելքոնյանն ասել է․ «Եթե ինքն էլ (նկատի ունի Բագրատ Սրբազանին – հեղ․) 12 հոգով գա․․․ ուսապարկն էլ պիտի վերցնի, եթե դա չկա՝ ինքը հաջողության չի հասնի»։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ կար Փաշինյանի ուսապարկում, որ իշխանության հասցրեց նրան՝ պատգամավորի աթոռ զբաղեցրած այս անձը ժպտալով պատասխանում է․ «Ուսապարկինը գաղտնիք ա»։

Մելքոնյանը Գալստանյանին անբանել է «Ռուսաստանի գործակալ»։ Այդ կապակցությամբ լրագրողի դիտարկմանը, թե Գալստանյանը Կանադայի քաղաքացի է եղել, ասել է․ «Ռուսաստանի լավագույն գործակալներից մեկը Բագրատ Սրբազանն է ու բազմաթիվ հոգևորականներ։ Եկեղեցին կագէբէ-ին կցված է, իսկ կագէբէ-ն գործակալներ ուներ արտասահմանում։ Էդ իրանք են ասում, հո մենակ մե՞նք չենք ասում»։ Լրագրողը ճշտել է՝ կա՞ն Բագրատ Սրբազանին այդորինակ որակումներ տալու համար հիմքեր, ինչին Մելքոնյանն անվրդով ասել է․ «Ես Բագրատ Սրբազանի վրա փաստեր չունեմ, բայց իրա արածը տանում ա դրան»։

Մելքոնյանը տրտնջացել է Տավուշյան պայքարը դեպի Երևան տարածելու առիթով․ «Թող Բագրատը բավարարվեր Տավուշի իշխանությունների բացատրությամբ, որ ընթանում է սահմանազատում։ Եթե նա ասում է, որ որտեղ մեր զինվորն է կանգնած՝ դա՛ է մեր սահմանը, ուրեմն Սյունիքում մեր զինվորները 200 կմ չեն կանգնած, հիմա ի՞նչ՝ ձե՞ռք քաշենք այդ սահմանից»։ Այսպիսով, իշխանական պատգամավորը խոստովանել է, որ 200 կմ սահմանագոտում համենայն դեպս հայկական զինվորներ չկան։

«Ինքը Տավուշում անելիք չունի, Երևան է գալիս, էստեղ ո՞վ կողջունի իրեն։ Իրեն միանում են Արշակ Կարապետյանը, Վանեցյանը, Ռուսաստանի մնացած փախստականները․․․ Իր կողքին կանգնածները Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մանկլավիկներն են։ Նրանք ձմեռը մտնում են տուն, ամառը դուրս գալիս փողոց։ Բագրատ Սրբազանին Տավուշում սիրում էին, որպես թեմի առաջնորդ, բայց հիմա լսեք՝ ինչեր են խոսում․․․ արդեն գոռում են՝ «Բագրատ վարչապետ»։ Դրանով իրեն խաբում են նրանք, ովքեր ասում էին՝ ոտքի ել։ Եկեղեցին, ես չեմ լսել, որ գնա Արցախ․․․ կարող էին, չէ՞, գնալ Հակարիի կամուրջ 10-20 հոգևորականով, աջակցել․․․ Նրանք հիմա էստեղ ցույց են անում, որ կործանեն Հայաստանը, բայց չեն հաջողի։ Շատ բարդ ճանապարհ է ընտրել Բագրատ Սրբազանը, վախենում եմ, որ իրեն հետո անվանեն երկրի դավաճան, որովհետև երկիրը տանում են ռուսաստանացման» (իր բառն է – հեղ․)։

Գ․ Մելքոնյանը լայն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի նախկին և ներկա դաշնակիցներին, դժգոհել, որ Ռուսաստանը միշտ հայ ժողովրդից տարածքներ է խլել, նվիրել Թուրքիային թե՛ նախկինում, և թե՛ հիմա, բացի այդ էլ՝ իր դաշնակցային պարտավորություններն է վատ կատարում։ Օրինակ է բերել Իսրայելին, որի դաշնակից ԱՄՆ-ն որսացել է Իրանի արձակած հրթիռների մեծամասնությունը, բայց և կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ արևտրա-տնտեսական հարաբերություններին։

«Ադրբեջանը բոլորի հետ լավ հարաբերություններ ունի, մենք էլ ենք ուզում բոլորից զենք գնել։ Թե չէ՝ ռուսներին փող ենք տվել, բայց ընդամենը մի երկու տեխնիկա ենք դեռ ստացել։ Մեր խնդիրը հզոր բանակ ստեղծելն է, որ երկրի անկախությունն ապահովենք ու ոչ ոքի վրա մունաթ չգանք, թե խի չեք գալիս մե պաշտպանելու», եզրափակել է ՔՊ-ականը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին

Ձեզ գուցե հետաքրքրի