Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:20 06-05-2024

Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել

Այսօր բավական անսպասելիորեն հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ մայիսի 7-ին, հանդես է գալու մամլո ասուլիսով։

Ի՞նչ է խոսելու վարչապետի պաշտոնում աշխատող այս անձը․ այս ուղղությամբ փորձել ենք առանձնացնել մի քանի հնարավոր ուղղություն։

Օրինակ, ըստ ամենայնի, նա կգովաբանի հայ-ադրբեջանական սահմանազատման մասին պայմանավորվածությունը, որպես «չլսված-չտեսնված» մի բան, աննախադեպ երևույթ։

Այն, որ հայկական տարածքները «սահմանազատվելու» արդյունքում հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Փաշինյանը և իր թիմակիցներին դա չի անհանգստացնում, կարևորը՝ որ Հայաստանն Ադրբեջանից «կադաստրի թուղթ» ստանա։

Փաշինյանը կարող է անդրադառնալ Տավուշում սկսված և Հայաստանով ծավալվող շարժմանը, այն մեկնաբանել իր ձևով, անգամ վախեցնել ժողովրդին, որ այդ շարժումը նպատակ ունի սկսելու նոր պատերազմ, պատճառելու նոր զոհեր։ Այդ փաստարկը տարիներով շահարկվում է իշխանության կողմից և կարելի է ասել, որ ժամանակին ունեցել է զգալի տարածում ու ազդեցություն, բայց հիմա՝ հատկապես Արցախի կորստից և թշնամու ախորժակը նոր ուժով բացվելուց հետո, արդեն ակտուալ չի կարող համարվել։ Ի վերջո, մարդիկ տեսնում են, որ փաշինյանական վարչախումբը հանձնում է իրենց ապրուստի միջոցը, և չեն ուզում լինել «Կիրանցի սիրելի քույրեր և եղբայրներ»։

Փաշինյանի համար կարևոր թեմա է լինելու նույն օրն անցկացվող՝ Պուտինի ինաուգուրացիային չմասնակցելը․ նա սիրում է պարբերաբար մտնել «դուխով» տղայի կերպար, և պետք է ենթադրել, որ իր հսկողությամբ գործող լրագրողներից ակնկալելու է ստանալ այդ արարողությանը չմասնակցելու մասին հարց։ Բնական է, որ նա «դուխ» չի անելու քննադատել անձամբ Պուտինին, բայց մերձպուտինյան շրջապատի վրա ինչ-որ ակնարկներ նետելը նրա համար խնդիր չի լինի․ թիրախում կլինի նաև ՀԱՊԿ-ից նեղացվածությունը։ Այդ կառույցից Հայաստանի դուրս գալու փաշինյանական պատճառաբանությունները կարող են այս ասուլիսին ևս հնչեցվել։

Տրամաբանական կլիներ ակնկալել Փաշինյանի կողմից «պետություն, տարածք, ինքնիշխանություն․․․» թեմայի զարգացման միտումներով դասախոսություն՝ Հայաստանի մակետի գործածմամբ։ Լսարանի հետ շփման այս տարբերակը Փաշինյանը համեմատաբար նոր է գործարկել, և տեսանելի է, որ հաճույքով է դիմում այդ մակետին, հատկապես Արծվաշենի մանրակերտին, որը նա առանձին տուփում է պահում։

Դժվար է ասել՝ կկարողանա՞ Փաշինյանն այս անգամ ևս ապահովել ասուլիսի ռեկորդային տևողություն, սակայն հստակ է, որ նա սիրում է խոսել անվերջ․․․ Հատկապես շատ է նա խոսում այն ժամանակ, երբ երկրում կամ երկրի շուրջ դրությունը հասնում է ճգնաժամի, իսկ հիմա հենց այդպիսի վիճակ է, այնպես որ, ամենայն հավանականությամբ, վաղը կրկին «կվայելենք» Նիկալ Փաշինյանի երկարաշունչ ճառերը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան