Ներքին 3 տարի առաջ - 16:56 28-01-2023

ԵԽԽՎ-ի այդ կոչից հետո Ադրբեջանի արձագանքը ֆեյքային պատերազմն էր․ քաղաքագետ

«ԵԽԽՎ-ի կոչն Ադրբեջանի վրա ոչ մի ազդեցություն էլ չի ունեցել․ ո՛չ գերիներին են վերադրաձրել, ո՛չ էլ ճանապահն են բացել»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ի Բաքվին արված կոչին։

Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանին պետք է ոչ թե կոչ անել, այլ պարտադրել, որովհետև կոչով ոչ մի քայլ էլ չի անի․ «Ադրբեջանիը քայլեր կանի միայն այն ժամանակ, երբ իրեն դա պարտադրեն անել, իսկ պարտադրողը կարող է լինել կա՛մ հայկական Զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը, կա՛մ այնպիսի մի ցավ լինի սանկցիաների շրջանակներում, որոնց կորուստներն իրենց համար լինեն ցավալի և շոշափելի»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն օր հետևողականորեն ձգտում է իրականացնել իր նպատակները․ «Այդ կոչից հետո Ադրբեջանի արձագանքը ֆեյքային պատերազմն էր։ Նորից սկսել են տարածել կեղծ ինֆորմացիաներ, իբրև Ստեփանակերտը տարհանում են։ Այսինքն՝ ֆեյքային տեղեկատվական պատերազմում շարունակվում է Ադրբեջանի քաղաքականությունը»։

Քաղաքագետը շեշտեց, որ արդեն մի քանի օր է՝ այդ կոչերը շարունակվում են թե՛ ԵԽԽՎ ամբիոններից, թե՛ միջազգային այլ հարթակներից, սակայն ամեն ինչ նույնն է․ «Ոչ մի բան չի փոխվել, չի էլ փոխվելու, որովհետև իրականության մեջ, ինչքան էլ խոսենք, բոլոր այս երևությներով աշխարհում մարդիկ ինչ-որ թղթեր կընդունեն, բայց, եթե գազային շահերը ավելին են, և որևէ սանկցիաների կիրառում չի լինելու, ապա մնալու է 1992 թվականի սցենարը՝ Արցախի ապաշրջափակումը ապահովելու համար»,-եզրափակեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում նշված էր, որ քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
14:56 «Եկ քինինք Արցախ»․ Արթուր Խաչենցը դստեր հետ հուզիչ կատարում է ներկայացրել
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված