Մամուլ 3 տարի առաջ - 08:37 26-01-2023

ՔՊ վարչության ընտրությունների հարցով իրավապահները դեռ զբաղվում են. կասեցված չէ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների հարցի շուրջ գործընթացը կասեցված չէ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ իրավապահ համակարգի կողմից տեխնիկական ստուգման գործընթաց է իրականացվում, որից հետո էլ ՔՊ վարչության անդամներին կանչելու են եւ փորձեն հասկանալ, թե ինչպես է եղել վարչության ընտրակեղծիքը:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ին իշխող կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքները սխալ են հաշվարկվել, եւ, ստացված դիմումի հիման վրա, իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Արդյունքում վարչության կազմից դուրս են մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում են պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Հայտարարության մեջ այդպես էլ չի հստակեցվում՝ ով է դիմել վերահաշվարկի համար (ըստ լուրերի՝ Արսեն Թորոսյանը), ձայները կեղծվել են, թե անփութություն է եղել, կամ հնարավոր պատասխանատվության հարցը դարձել է քննարկման առարկա, թե ոչ։ Այս հարցով զբաղվում են իրավապահները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված