Մամուլ 3 տարի առաջ - 08:52 25-01-2023

Ուր է գնում ՄԻՊ-ը, ով է նրան փոխարինելու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ եւ չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը, հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Լուր ստացանք, որ նա, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել, ընդունել է այն եւ մեկնել Հայաստանից։ Լուրեր կան, որ նրան առաջարկվել է զբաղեցնել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի թեկնածուին, ապա տեղեկացանք, որ իշխանությունների նոր թեկնածուն աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն է։ Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է` արժանի այս բարձր պաշտոնին։

Իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը (Լոնդոնի Գլոբալ համալսարանի (UCL) Կրթության եւ դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության եւ գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Դեյվիսի համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն Ասիական զարգացման բանկի /ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության եւ հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ այլն), ինչպես նաեւ հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-2020 թթ․։ 2020 թ․ մայիսի 15-ին նշանակվել է փոխնախարար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան