Մամուլ 3 տարի առաջ - 08:01 25-01-2023

Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձևավորվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել։ Մեր աղբյուրի ասելով, դրանք տարբեր դրդապատճառներ ունեն։ Որոշ մասը կառավարվում է ՀՀ իշխանությունների կողմից, ընդ որում՝ նաեւ ֆինանսավորվում է։ ՀՀ իշխանությունները փորձում են կանխել Վարդանյանի ենթադրյալ հաղթարշավը, ուստի ամեն ինչ անելու են նրան մրոտելու համար, որ հանկարծ Վարդանյանն Արցախից չտեղափոխվի Երեւան՝ սպառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Վարդանյանը խանգարում է նաեւ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններին` Արցախի հարցում տարբերվող իր դիրքորոշմամբ։ Դժգոհների մի խումբն էլ պետական ապարատի նախկին ներկայացուցիչներն են, եւ ոչ միայն։

Մեզ ասացին, որ Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ուսումնասիրել բոլորի «գործերը», եւ, ասում են, բավականին բացահայտումներ են եղել, որոնք ամեն պահի կարող են քրեական գործերի հիմք հանդիսանալ։ Վարդանյանի դեմ ընդվզողների մի խումբն էլ տարբեր ՊՈԱԿ-ների եւ պետական բյուջեից սնվողների բանակն է, որի մի մասը Վարդանյանի գալուց հետո զրկվել է աշխատանքից ու եկամտից»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան