Ներքին 3 տարի առաջ - 17:58 23-01-2023

Իշխանությունը դրժել է իր խոստումը․ իրավապաշտպանները՝ Մնացական Մարտիրոսյանին դատարանի նախագահ նշանակելու մասին

Խայտառակություն է, եթե մեկ բառով ասեմ, ապա խայտառակություն։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան» քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաթունցն՝ անդրադառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատար նշանակվելու մասին։

«Կարծում եմ, ԲԴԽ-ն պետք է պարզաբանի, թե ինչու է հենց Մարտիրոսյանը նշանակվել դատարանի նախագահ։ Կարծում եմ, ակնհայտ է, թե ինչու է սա խայտառակություն, որ լրացուցիչ պարզաբանման կարիք անգամ չկա։ Ես իմ ֆեյսբուքյան էջում անդրադարձել եմ սրան»։

Ֆեյսբուքյան իր էջում Սաքունցը մասնավերապես գրել էր․ «Մացո Սուրբը Հայաստանի դատական իշխանության այցեքարտն ու դեմքն է... Անպատկերացնելի ու աննախադեպ բարեփոխման անկրկնելի վկայություն: ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԴԻԱՐԱՆՈՒՄ»։

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն, անդրադառնալով Մարտիրոսյանի նշանակմանը, նշեց, որ սա իշխանության խոստումների դրժման ապացույց է։ «Իշխանությունը դրժել է իր խոստումը, Վարչապետը խոստացել էր, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ վճիռների համար մեղավոր դատավորները չեն աշխատելու դատավոր։ Խոստացել է, որ վեթինգ է անելու։ Իրականում դա տեղի չի ունեցել և այդ դատավորը, որը բոլորիովին դատական համակարգում չպետք է լիներ, պաշատոնական առաջխաղացում ունի․ սա խայտառակ ապացույց է այն բանի, որ իշխանությունն իր խոստումը չի կատարել։ Մարտիրոսյանը մի մարդ է, ով հանրության շատ մեծ, ճնշող զանգվածի կարծիքով, պետք է գործ չունենար դատական համակարգի հետ՝ պաշտոնական առաջխաղացում է ունենում, ընդ որում, միայն նա չէ, նաև Երվանդ Խունդկարյանը, իմ խորին համոզմամբ, չպետք է գործ ունենար դատական համակարգի հետ, բայց մարդը քաղաքացիական պայմանագրի թեթև ձեռքով դարձավ Սահմանադրական դատարանի դատավոր»։

Նա ընդգծեց, որ Հայաստանում հեղափոխության հույսերից մեկն այն էր, որ արդարություն կսահմանվի երկրում, և իշխանությունը դա խոստացել էր անել, ընդ որում՝ իշխանությանը ոչ ոք չէր ստիպել դա խոստանալ, բայց իշխանությունը խոստացավ և ձախողեց։ «Օրինակ, իշխանությունը չի խոստացել իլյուստրացիա անել, բայց խոստացել էր, որ դատական համակարգը կմաքրի։ Այդպիսի մարդիկ դատական համակարգում անելիք չունեն, իսկ համոզմունքն այն էր, որ նման դատավորները 30 տոկոսի կարգի են, բայց տարբեր փաստաբանների, իրավաբանները, որոնց հետ շփվում եմ, ասում են, որ դատավորների 70 տոկոսն իրենց կենսագրությամբ ու վարքով դատական համակագի հետ անհամատեղելի են, բայց նրանք բոլորը մնացել են իրենց տեղերում»։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան