copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:16 20-01-2023

Ավետիք Չալաբյանի փաստաբանը Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնեց, բայց դատավորը մարտին միանգամից 4 նիստ նշանակեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:

Այսօր շարունակվում է Չալաբյանի գործով վկաների հարցաքննությունը։ Նախորդ դատական նիստին չէր ներկայացել գործով հիմնական վկա Թոռնիկ Ալեյանը։

Դատավորը կարգադրել էր տեղեկացնել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ հաջորդ նիստին բերման ենթարկել վկաներ Թոռնիկ Ալեյանին, սակայն այսօր նա կրկին ներկա չէր նիստին։ Ալեյանը տեղեկացրել է, որ չի կարող ներկայանալ նիստին՝ անհետաձգելի ժողովի մասնակցելու պատճառով։

Քանի որ նախապես նիստը պլանավորված է եղել ժամը 11-ին, սակայն հետագայում հետաձգվել էր՝ դատավորը հիմնավոր համարեց Ալեյանի պարզաբանումը։ Այդուհանդերձ, փաստաբանը նշեց, որ արդեն 4 նիստ է չի ներկայանում։ Միաժամանակ, նա ինքնաբացարկ հայտնեց դատավորին, հիմնավորելով նրանով, որ Մարտիրոսյանի՝ Չալաբյանի նկատմամբ կալանք կիրառելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում բեկանվել է։

Դատավորն առաջարկեց միջնորդությունը գրավոր ներկայացնել հաջորդ նիստին, որից հետո էլ այն կքննարկվի։ Նա նաև առաջարկեց հետաձգել դատական նիստը՝ նախապես մի քանի դատական նիստ նշանակելով։ Քանի որ փաստաբանները փետրվարին արտերկրում են լինելու՝ 4 դատական նիստ նշանակվեց մարտ ամսին։

Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 2-ին ժամը 10-ին։

Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։ Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։

Ամենից շատ դիտված

15:00 Իրանը Հայաստանի նման «չի կարողանում մարսել» Ադրբեջանի հաղթանակը. ադրբեջանցի պատգամավորը Իրանին կոչ է անում հետևություններ անել Հայաստանի ճակատագրից
23:00 Հիմնական հարվածի ուղղությունը Երասխն է լինելու․ Մանախ
14:44 Թումանյանը Ծատուրյանին վերհիշելիս․ «Վերջին ցանկությունը»
22:45 Ամուսինս անհայտ կորած է, երեխաս մահացավ․ ազատամարտիկ Նազանիի պատմությունը
13:12 ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել
21:53 Արցախյան ամեն միջադեպից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանին պետք է կանչեին ու գրավոր հիշեցնեին ՌԴ չկատարած պարտականությունների մասին
09:43 Այն, ինչ կարելի է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ-ին եւ Գրիգոր Մինասյանին, չի կարելի շարքային դատավորներին
23:33 Արևածաղիկները դարձան այցեքարտ
19:28 Ամեն հրամանը, ասածը, ջղայնությունը նպատակ ունեին․ Կոմանդոսի վարորդը պատմում է
22:19 Հայրենիքը լքող բռնցքամարտիկի պնդումները և ֆեդերացիայի նախագահի բացահայտումները