Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:16 20-01-2023

Հակառակորդի անմիջական կամ ոչ ուղղակի գործողությունները առկա են. Հովհաննիսյանը՝ 15 զինծառայողի մահվան մասին

«Ադրբեջանական հերթական ագրեսիայից սկսած ես նույն զորամասում եմ եղել, նույն ստորաբաժանման հետ սեպտեմբերի վերջին ծառայություն ենք տարել, նոյեմբերին տղաները մեր դիրքերում կոնկրետ խնդիր են կատարել, շատերին անունով չգիտեի, բայց դեմքով հիշում էի, շատ ծանր է այդ ամեն ինչը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ երբ առաջին հայացքից տեսնում ես այդ շինությունը, ամենօրյա մարտական խնդիր կատարող ստորաբաժանում էր. «Շատ ցավալի է, որ պայմանական խաղաղ պայմաններում հակառակորդի անմիջական կամ ոչ ուղղակի գործողությունները, միևնույն է, առկա են տվյալ պարագայում, միևնույն է, այդ ստորաբաժանումը, որ գտնվում էր այդ տեղամասում, այդ տան մեջ, այլ ոչ թե մշտական տեղակայման վայրում և այլ շատ ապահով կենսապահովման ծառայության պայմաններում․ դա հակառակորդի ներգործության հետևանքն է: Շատ քչերին է հետաքրքրում այն, ինչ հիմա ես կասեմ, բայց այն, ինչ հիմա ես կասեմ, չափազանց կարևոր է։ 2020 թվականից հետո մեր զինված ուժերն անցան ծառայության այլ պայմանների, և շատ հաճախ, խելամտորեն, որոշում է կայացվել, որ զորքերը հնարավորինս ապակենտրոնացված ծառայեն՝ թիրախային հարվածներից խուսափելու համար, ինչը տեսանք սեպտեմբերին և այլ պատերազմների ժամանակ էլ տեսնում ենք, որ հնարավորինս պետք է զորքին ապակենտրոնացնել, որովհետև կենտրոնացված ծառայության ժամանակ զոհերն ավելի շատ են լինում, բայց ապակենտրոնացումը բնականաբար ենթադրում է անվտանգության կանոնների, կենսապահովման այլ չափորոշիչներ, որը մեր զինված ուժերը երբեք չի ունեցել։ Մենք դժբախտաբար սովո ենք եղել խորհրդային հին չափորոշիչներին՝ բոլորն իրար հետ հավաքված, իսկ այս պարագայում՝ տվյալ բրիգադը, որը կարելի է ասել թե քառասունչորսօրյային, թե՛ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ մարտական խնդիրները փայլուն են կատարել հենց զոհված էրեխեքը։ Հիմա էս մարդիկ, ինչ-ինչ պայմաններից ելնելով, առանձնացված են ծառայել»։

Ամենից շատ դիտված