Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:39 20-01-2023

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի նախագահը էներգետիկ և տարանցիկ ոլորտներում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը կառուցողական և դրական է որակել: Նա միևնույն ժամանակ ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։

Ռուսաստանի նախագահն իր հերթին պատրաստակամություն է հայտնել խթանել Իրանի հետ համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտներում։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները անդրադարձել են նաև երկկողմ կարևորություն ունեցող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Էբրահիմ Ռաիսին հայտնել է, որ պաշտոնական Թեհրանն աջակցում է Սիրիայում առկա խնդիրների կարգավորման գործընթացին։ Պուտինն ընդգծել է Աստանայի բանակցությունների շրջանակներում Սիրիայի շուրջ բանակցությունների կարևորությունը և ասել, որ բանակցող բոլոր կողմերը հավատարիմ են բանակցությունների ընթացքին։