Ներքին 3 տարի առաջ - 13:31 20-01-2023

Վիրավոր զինծառայողների վիճակն այս պահի դրությամբ

«Երեկ՝ հունվարի 19-ին, Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի հրդեհից տուժած երկու զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Երրորդ պացինետը պալատային հիվանդ է։ Նրա այրվածքները համեմատաբար ավելի մակերեսային են»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Ըստ Առողջապահության նախարարության ներկայացուցչի՝ դեռ վաղ է խոսել տղաների առողջական վիճակի փոփոխության մասին։ Իր խոսքով՝ նրանց վերականգնման համար դեռևս որոշ ժամանակ անհրաժեշտ կլինի։

«Դեռ ոչ մի փոփոխություն հնարավոր չէ այրվածքի դեպքում արձանագրել։ Այս պահի դրությամբ շարունակվում են աշխատանքները։ Արվում է ամեն բան պացիենտների առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Իրականացվում են դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան