Ներքին 3 տարի առաջ - 13:21 20-01-2023

Հայկական իշխանության իտալական կտերը

Ազատի տարածքում տեղակայված զորամասում երեկ տեղի ունեցած ողբերգությունից ցնցված են բոլորը։

Շատերն սպասում էին պաշտոնական հաղորդագրության՝ հասկանալու համար, թե ինչն է եղել պատճառը։ Սակայն պաշտոնական բացատրությունների փոխարեն մենք լսեցինք ՀՀ վարչապետի և Պնախարարի ենթադրությունները։ Նրանք այնպես պատկերավոր էին ներկայացնում եղելությունը, կարծես՝ ներկա են եղել և իրենց աչքով են տեսել, թե ինչպես է ամեն ինչ կատարվել։

Սակայն մենք պարզեցինք, որ նույնիսկ Սուրեն Պապիկյանը չի գնացել ողբերգական հրդեհի դեպքի վայր։

Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը գցելով զինվորների ու զինվորականների վրա՝ հենց Կառավարության նիստում Սուրեն Պապիկյանն ու ՀՀ վարչապետը գործից հեռացրեցին մի շարք սպաների՝ գլխատելով ու թուլացնելով առանց այդ էլ խարխուլ բանակը։ Թվում է, թե առիթ էր պետք, որ այդ հրամանատարներին հեռացնեին աշխատանքից, որոնցից շատերը 44-օրյա պատերազմում պահպանել են կարևոր հենակետեր։

Այս ամենին զուգահեռ, բոլորի մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ են զինվորներն այդ տանը բնակվել։ Այս հարցում մեղադրելով հենց պաշտպանական գերատեսչությանը և պահանջելով Պնախարարի հրաժարականը։ Սակայն այս մեղադրանքից էլ խուսափելու ելք փորձեցին գտնել իշխանականները։ Հենց այսօր, ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնեց, որ նախատեսված է նոր իտալական մոդուլային զորանոցների կառուցում՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան