Բուլղարացի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը
copy image url

Բուլղարացի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 23:50 19-01-2023
Բուլղարացի պատգամավոր Անխել Ջամբազկին Twitter-ի իր էջում Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Արցախի շրջափակումը և աջակցություն է հայտնել արցախցիներին։

«Ադրբեջանը պետք է վերացնի Արցախի շրջափակումը: Ավելի քան 30000 երեխա չունի սննդի և դեղորայքի հասանելիություն։

Սա հայ ժողովրդի էթնիկ զտումն է Արցախում։ Արցախի ժողովուրդն ունի իմ լիակատար աջակցությունը»,- գրել է նա։