Ներքին 3 տարի առաջ - 21:07 19-01-2023

Սա անվերջ շարունակվելու է, մինչև հանձնվելը չփոխարինվի պայքարելու աշխարհընկալմամբ․ Ստեփան Դանիելյան

«Վիճակը շատ պարզ է: 2020 թվականի պատերազմից հետո երկու ճանապարհ մենք ունեինք՝ կամ ՊԱՅՔԱՐԵԼ, կամ ՀԱՆՁՆՎԵԼ թշնամու ողորմածությանը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Հանձնվելն առաջարկել էր Փաշինյանն ու իր թիմը՝ «Խաղաղության դարաշրջանը», Արցախից հրաժարվելը և մյուս թեզերը Հանձնվելու գաղափարախոսությունն էր, որը 2021-ի հունիսին Հայաստանի բնակչության մեծամասնությունՆ ընտրեց:

ՀԱՆՁՆՎԵԼՈՒ պարագայում մեզ բանակ, բնականաբար, պետք չէ, պետք չեն կահավորված դիրքեր, զինվորների համար տարրական պայմաններ, մեզ անգամ արտաքին քաղաքականություն պետք չէ ու ՀԱՆՁՆՎԵԼՈՒ թեզերը պետական ու մերձ իշխանական եթերներից, ԱԺ ՔՊ պատգամավորների շուրթերից մեղրի պես թափվում են, ամեն օր: Եւ այս ընթացքում մենք պարբերաբար զոհեր ենք ունենում, տասնյակներով, հարյուրներով...:

Սակայն կյանքը ցույց է տալիս, որ թշնամին ողորմած չէ, եւ առհասարակ, ինչու պետք է ողորմած լինի, պետք է մինչև վերջ մեզ վերացնի: Դա բնական է:

Եկեք անկեղծ լինենք, ում ենք փորձում խաբել, սա անվերջ շարունակվելու է, մինչև ՀԱՆՁՆՎԵԼԸ չփոխարինվի ՊԱՅՔԱՐԵԼՈՒ աշխարհընկալմամբ:

Կամ սրանք մնում են ու ամեն ինչ նույն կերպ շարունակվում է, կամ հեռացվում են եւ «շուռ ենք տալիս սեղանն» ու նոր կյանք սկսում: Մնացած խոսքերն անիմաստ են»:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան