Ներքին 3 տարի առաջ - 20:45 19-01-2023

Աննա Հակոբյանն Իրանում հանդիպել է նախագահի տիկնոջ՝ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի հետ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է, մասնակցում է Թեհրանում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։

Հունվարի 18-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի ուղեկցությամբ հանդիպել է ԻԻՀ նախագահի տիկնոջ՝ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիի հետ։

Աննա Հակոբյանը կարևորել է թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար կանանց մեկ հարկի տակ հավաքելու և խնդրահարույց հարցեր քննարկելու Իրանի առաջին տիկնոջ նախաձեռնությունը։

Այս համագումարը հայկական կողմի համար կրկնակի կարևոր է՝ բարեկամ երկրի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու և երկկողմ շփումները նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից՝ ընդգծել է վարչապետի տիկինը։

Իրանի առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան բարձր է գնահատել Աննա Հակոբյանի ներկայությունը և նշել, որ այս համագումարի նպատակը կանանց դերը խաղաղության հաստատման գործում բարձրացնելու համար է։ Իրանի առաջին տիկինը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կարդարացնի բոլոր սպասելիքները, քանի որ կանայք սիրո, համերաշխության և խաղաղության խորհրդանիշ են։

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է տարիներ առաջ իր կողմից ստեղծված «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, պատմել դրա ձախողման մասին, որի գլխավոր պատճառներից էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Աննա Հակոբյանը ընդգծել է, որ շատ երկրներ են կիսում խաղաղություն, սեր և համերաշխություն տարածելու և հաստատելու գաղափարը, բայց քիչ են գործուն քայլերը։ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ապացուցում է, որ խոսքը կարող է գործ դառնալ և հույս է հայտնել, որ համագումարը կունենա հստակ արդյունքներ և օրինակ կլինի աշխարհի համար։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր աջակցությունն է հայտնել և վստահեցրել, որ կանի առավելագույնը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում ներդրում ունենալու համար։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան