Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:47 17-01-2023

Սա քաղաքական աբսուրդ է․ ՔՊ-ականները նեղվում են, որ ընդդիմադիրները չեն մասնակցում քվեարկություններին

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հունվարի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Այսօր քննարկում են նաև Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը։

Վարման կարգով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի ՀՊ անդամի քվեարկությանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ ինչո՞ւ․ «Ձեր իրավուքն է տարբեր բաներին չմասնակցելը, բայց քաղաքացիներն արժանի են իմնանալ գոնե բացատրությունը, օրինակ՝ ինչո՞ւ եք մեր նիստերի օրակարգերին դեմ կամ ձեռնպահ քվեարկում»։ Ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց ձեռնպահ և դեմ քվեարկությունները հիմնավորում են․ «Որպես կանոն այդ փաթեթները բերվում են կիսատ-պռատ մշակված, կամ Հայաստանի առաջնային օրակարգից դուրս հարցեր։ Իսկ ինչ վերաբերվում է փակ քվեարկություններին չմասնակցելուն, ապա դուք ձեր գործունեությամբ ապալեգիտիմացրել եք փակ գաղտնի քվեարկության արդյունքներն ու պրոցեսը, և ընդդիմության ներկայացրած թենածուներին մերժելը ձեր կողմից՝ առանց որևէ ողջամիտ բացատության»։

Արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ «30 տարի ո՞վ ընտրություն կեղծի, ով ապալեգիտիմացնի», և շարունակեց քվեարկությունը։

Այնուհետև վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։ «Վերջին չորս-հինգ նախագծերին, որ մենք այստեղ քվեարկում ենք, ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել։ Ես այսպես եմ պատկերացնում քաղաքականությունը՝ քաղաքացիներն ընտրում են պատգամավորներին, որպեսզի պատգամավորները, ըստ իրենց ստացած մանդատի, ծանրութեթև անեն եկող նախագծերն ու քվեարկեն կողմ, դեմ կամ, ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ։ Եթե բոլոր նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, ես կարող եմ ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որ չզրկվի աշխատավարձից», - ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ դա քաղաքական աբսուրդ է։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց․ «Հարգելի քաղաքացիներ հենց նոր քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից փորձ է արվում հերթական մանիպուլյացիան նետել դաշտ՝ փորձելով քվերակողների աունից, մեզնից՝ մեր քվեարկության վերաբերյալ բացատրություն ակնկալել ։ Առնվազն, պարոն Ռուբինյան, Դուք մեզ չեք քվեարկել․ եթե «Հայաստան» դաշինքին եք քվեարկել հրապարակային ասեք, մենք շատ շնորհակալ կլինենք և բացատրություն կտանք Ձեզ ։ Ինչ վեաբերվում է պատգամավորների քվերակությանը , նրանց ազատ կամքի արտահայտմանն ու համոզմունքին Դուք հենց հիմա ցույց եք տալիս երկրորդ իրական դեմքը, այն է, որ փորձելու եք մանիպուլյացիաների միջոցով ներկայացնել ԱԺ նիստերում մեր մասնակցությւոնը։ Կա մի շատ պարզ բան․ աշխատավարձի և պարգևատրումների թիվ մեկ ջատագովը դուք եք , անընդհատ ձեզ պարգևատրելու մոլուցքը ձեր մեջ է եղել, ոչ թե՝ մեր։ Եվ, պարոն Սիմոնյան, ընտրությունների կեղծման մասին մեզ՝ Դաշնակցությանը մեղադրելը մեղք է։Իսկ հիմա հակադարձ հարց եմ ուղղում․ ձեզ․ ինչո՞ւ եք դուք կողմ քվեարկում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փաթեթին, որը կիսատ-պռատ է, բազմաթիվ հարցերի պատասխաններ չտված նախագիծ է»։

Արձագանքելով , «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Պարոն Ռուբինյան, Ձեր իրավասությունների ու լիազորությունների մեջ չի մտնում քվեարկությունները մեկնաբանելը, եթե ելույթի ու վարման կարգով իրավունք ունեք դիմեք նախագահողին, թույլտվություն ստացեք և նոր մեկնաբանեք»։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք