Մամուլ 3 տարի առաջ - 08:37 17-01-2023

ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա նոյեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 225 միլիոն 321 հազար դոլար: Նկատենք, որ, հոկտեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 101 միլիոն 602 հազար դոլարով:

Արձանագրենք, որ նոյեմբերին տրանսֆերտները շարունակել են նախորդ տարվա հոկտեմբեր, սեպտեմբեր եւ օգոստոս ամիսների համեմատ նվազել, բայց հուլիս ամսվա համեմատ՝ այն զգալի ավելացել է: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, նոյեմբեր ամսին կազմել է 317 մլն 935 հազար դոլար. այն, սեպտեմբեր ամսվա համեմատ, 123 մլն 924 հազար դոլարով պակասել է:

Նշենք, որ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող մեր հայրենակիցները, եւ նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Նկատենք նաեւ, որ պակասել է ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը. եթե նախորդ տարվա սեպտեմբերին այն կազմել է 25 մլն 835 հազար դոլար, ապա նոյեմբերին դարձել է 11 մլն 778 հազար դոլար»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան