Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:49 16-01-2023

ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումից հետո ՀԱՊԿ-ն և Ռուսաստանը մեզ պետք է ռազմական օգնություն ցույց տային. ՀՀ նախագահ

Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակ ունեն, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակումից հետո ՌԴ-ի հետ խնդիրներ են առաջացել:

Այս մասին հունվարի 16-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է վստահել Ռուսաստանին` որպես անվտանգության երաշխավորի։

«Մինչ այդ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ էր իրականացնում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՀԱՊԿ անդամներին, որովհետև դա ՀՀ տարածքում չէր, սակայն սեպտեմբերի 13-ին կոնկրետ Հայաստանի տարածքի վրա էր հարձակումը՝ երեք շրջաններում և տարբեր տեղերում մինչև 7 կմ առաջխաղացում է եղել Ադրբեջանի կողմից: Սա այն դեպքն էր, որ և՛ ՀԱՊԿ անդամ երկրները, և՛ Ռուսաստանը մեզ պետք է նաև ռազմական օգնություն ցույց տային: Մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մինչև հիմա չեն եղել: Իհարկե, պետք է նշել, որ Ռուսաստանն էլ մասնակցեց պատերազմի կանգնեցման բանակցություններին, որոնց ակտիվ մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը»,-շեշտել է նախագահը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցվել են:

Նրա խոսքով՝ Հայաստանը, ինչպես և Էստոնիան, փոքր երկիր է, և երկրի անվտանգությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության կարիք ունի։ «Տվյալ դեպքում Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ–ի անդամ է, որոնք քաղաքական և ռազմական անվտանգության երաշխավորներ են, և որն աշխատում է։ Մենք ևս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին, բայց ինչ–որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան»,- շեշտել է Խաչատուրյանը:

Նա ընդգծել է, որ բանակցությունները կշարունակվեն, և ի վերջո Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ կհայտարարի:

ՀՀ նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիայի տրամադրություններն աճել են: «Դրա վկայությունն են Ադրբեջանի նախագահի` 5 օր առաջ ունեցած մամուլի ասուլիսի տեսակետները, և մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում մենք մենակ չենք լինելու»,-շեշտել է ՀՀ նախագահը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար

Ձեզ գուցե հետաքրքրի