Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:26 11-01-2023

Զինծառայողների մարմինները դուրս բերելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ․ փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, թե սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո 3 զինծառայողի գտնվելու վայր անհայտ է. «Հայկական կողմն ունի 224 զոհված զինծառայող, որոնց աճյուններն արդեն ամփոփվել են մայր հողին, և ունենք անհետ կորած 3 զինծառայող, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ»:

Ըստ Արման Սարգսյանի՝ ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ վարվում են բանակցություններ. «Ամեն ինչ արվում է, ընդհուպ՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու միջոցով, որ հնարավորություն ընձեռնվի մեր զոհված զինծառայողների մարմինները դուրս բերել»։

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանություն է ներկայացնում ադրբեջանական կողմը, որ թույլ չի տալիս դուրս բերել Շիրազ Խաչատրյանի դին, փոխնախարարը պատասխանեց. «Սկսած տեղանքից, ռիսկերից, վտանգներից: Մենք որևէ խոչընդոտ չունենք՝ հնարավորության դեպքում անմիջապես արձագանքելու: Տարվում են աշխատանքներ, որպեսզի կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի մարմինը արագ դուրս բերելու տարածքից»:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»