copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:17 30-09-2022

Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են․ հայ զինծառայողների դիերը դեռ բաց երկնքի տակ են

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողներից ոմանց դիերը շարունակում են մնալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում՝ հայկական ուժերի կորցրած տարածքներում։

Oragir.news-ի հարցմանն ի պատասխան ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ դիերի դուրսբերման համար տարվող բանակցությունները շարունակվում են։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու խոսքով՝ սպասում են, որ կողմերը գան համաձայնության և կարգավորեն որոշակի հարցեր, որպեսզի հնարավոր լինի այդ տարածք մուտք գործել և աշխատանքներ տանել։

«Մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ, պատրաստակամ ենք և կարող ենք աջակցել իրենց այդ գործընթացում»,- ասաց նա։

Կարմիր Խաչը, ինչպես նշեց Ամատունին, ներկա չի եղել սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով կազմակերպված ԱԻՆ աշխատանքներին, որոնց ժամանակ պատանդառվել էր ԱԻՆ աշխատակիցը, ում ժամեր անց փոխանակեցին ադրբեջանցի գերու հետ։ Կարմիր Խաչի վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 13-14-ի հարձակման արդյունքում 23-ն են Ադրբեջանում պահվող այն հայ անձինք, որոնց մասին պաշտոնական հաստատում է ստացվել Ադրբեջանի իշխանություններից։
Ըստ Ամատունու՝ հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել նրանց ընտանիքների հետ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ձեռնարկած այս ռազմագործողությունը 2020-ի պատերազմից հետո ամենալայնածավալ էր, որ ընդգրկում էր Գեղարքունիքից մինչև հայ-իրանական սահմանն ընկած հայկական դիրքերը, զորամասերն ու բնակավայրերը։ Հրետակոծության են ենթարկվել քաղաքներ, գյուղեր, ենթակառուցվածքներ։ Հայաստանի տարածքից գրավվել է առնվազն 15 քառակուսի կմ։ Հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասել է 210-ի:

Ամենից շատ դիտված

12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
12:13 Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված Mazda-ին․ նա մահացել է. shamshyan.com
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան