Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:08 10-01-2023

Ինչու Փաշինյանը հրաժարվեց «անլրագրող» ասուլիսի ֆորմատից և որտեղ էին նրա «100 փաստերը»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչու ներկա չեն լրատվամիջոցները, որոնք քննադատում են իշխանությանն ու վարչապետին և ինչու վարչապետն այլևս բաց և թափանցիկ չէ լրատվամիջոցների հետ։

«Եթե ձեր ասած սկզբունքն է, դուք ինչո՞ւ եք այստեղ: Բոլոր լրատվամիջոցները երբեք ներկա չեն եղել, որովհետև լրատվամիջոցները Հայաստանում ամեն օր աճում են, իսկ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք, տեսնում եք, որ նստելու տեղ չկա: Եթե դեմ չեք հաջորդ անգամ կհանդիպեմ այն լրատվամիջոցների հետ, որոնք հրավիրված չեն և ձեզ չեմ հրավիրի՝ տեղի բացակայության պատճառով: Կամ էլ այնպես կանենք, որ բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցների համար ասուլիս կկազմակերպենք: Կարծում եմ՝ հիմա հնարավորություն ունեք բոլոր լրատվամիջոցների հարցերը տալ»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մինչ այս առցանց ասուլիսների ֆորմատը պայմանավորված է եղել նաև կովիդով. «Հիմա այստեղի հարցերն էլ կնայենք, կգնանք էնտեղի հարցերն էլ կնայենք, կտեսնենք, թե այդ ի՞նչ մի հարց էր, որ առերես պետք է հնչեր կամ չի հնչել»:

Անդրադառնալով 100 փաստերին, որոնք սովորաբար ներկայացնում էր ասուլիսների սկզբում, Փաշինյանն ասաց, որ 2022-ին այդ առումով այնքան շատ են փաստերը․ «Սկսած տնտեսական ցուցանիշներից, բյուջեի եկամտային մասի, աշխատավարձերի, աշխատատեղերի աճից, լայնածավալ բարեփոխումները, որ տեղի են ունենում զինված ուժերում, ոստիկանությունում, ուսուցիչների աշխատավարձերի աճ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում օգնություն, ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, ԲԿ-ների կառուցում:

Ես մի փաստ հրապարակեցի, որ հարյուրավոր փաստեր արժի, որ 2017 թե 2018 թվականի համեմատ շուրջ 438 հազարով ավելի պետպատվերով առողջապահական ծառայություն ենք մատուցել: Հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը․ հնարավոր է՝ 400 հազար մարդ զրկված է եղել առողջապահական ծառայություններից: Մենք որոշում կայացրեցինք, որ եթե անպտղության հաղթահարման կարիք կա, բոլորը կարող են օգտվել պետպատվերով ծառայությունից:

Մեր ձախողում-հաջողությունները 2 մասից են բաղկացած։ Անվտանգության ոլորտում ունենք ձախողումներ, մնացած ոլորտներում ունենք հաջողություններ: Այստեղ երկար բանավիճելու հարց չկա: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ավելի թափանցիկ ո՞նց է լինում․ խորհրդարանում հարցուպատասխանի ռեժիմով շփվում ենք, լրագրողների հետ շփվում ենք։ ԻՆչ-որ մի ժամանակ է եղել․․․ և ես չեմ ուզում թաքցնել դրա պատճառը, իհարկե քովիդ և այլն, բայց դրա պատճառներից մեկն այն է եղել նաև, որ մի X պահի լրատվամիջոցների մոտ էմոցիոնալ քաղաքականացված միջավայր է եղել: Ինձ համար ավելի կարևոր է բովանդակությունը, քան ձևը, բայց տեսնում եք, որ էլի վերադարձել ենք այս ֆորմատին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ