Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:24 10-01-2023

Հայաստանը վերջնագիր ներկայացրե՞լ է Ռուսաստանին․ Փաշինյանի մեկնաբանությունը

Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով երեկ ռուսական որոշ հարթակներում տարածվող այն տեղեկությանը, թե Հայաստանը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին, նշելով, որ եթե մինչև հունվարի 10-ը չբացվի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։

«Այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու բան չկա։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց ես կուզենայի, որ ավելի ընդհանրական և խորը հասկանանք տվյալ իրավիճակի համատեքստը։ Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել՝ Լաչինի միջանցքը բացելու հարցում։

«Ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նաև հետևյալ փաստի վրա, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված ըստ էության ադրբեջանական հանրապետության և ՌԴ-ի վրա։ Եթե ուշադրություն եք դարձրել, 6-րդ կետում ՀՀ վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Եվ մենք կարծում ենք, որ այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ և հարցին վերաբերվում ենք այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2022 թվականին ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղին աննախադեպ ծավալի՝ ավելի քան 170 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերել և շարունակելու է ցուցաբերել։



Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար