Ավելին 3 տարի առաջ - 22:41 04-01-2023

70-ամյա Ռոմեոն և Ջուլիետը Paramount-ից պահանջում են 500 միլիոն դոլար՝ անկողնային տեսարանի համար

Դերասաններ Լեոնարդ Ուայթինգը և Օլիվիա Հուսին, ովքեր խաղացել են «Ռոմեո և Ջուլիետ» 1968 թվականի համանուն ֆիլմում, դատական ​​հայց են ներկայացրել Paramount Pictures-ի դեմ։

Այդ մասին գրում է Variety-ն։

71-ամյա Հուսին և 72-ամյա Ուայթինգը կինոստուդիային մեղադրել են անչափահասների սեռական շահագործման մեջ։ Նրանք Paramount-ից ավելի քան 500 միլիոն դոլար են պահանջել «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում անկողնային տեսարանի պատճառով։ Այս մասին հայտնում է People-ը։

Նկարահանումների ժամանակ Ուայթինգը 16 տարեկան էր, Հուսին՝ 15։ Հայցում նրանք ասել են, որ ֆիլմի ռեժիսոր Ֆրանկո Զեֆիրելլին (ով մահացել է 2019 թվականին) իբր իրենց խաբել է մերկ տեսարանի համար։ Ըստ հայցի՝ ֆիլմում ցուցադրվել են բաց տեսարաններ։

Մինչև հունվարի 1-ը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգը ժամանակավորապես հանել էր վաղեմության ժամկետը դեռահասների շրջանում սեռական բռնության մասին մեղադրանքների ներկայացման համար, և հազարավոր նոր մեղադրանքներ են ներկայացվել նահանգային դատարաններում «հին» բռնության մասին նյութերով։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»