Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Փաշինյանի գրառումից հետո հանրությունն ապշած է։ Նախ՝ վարչապետի բառապաշարից, և հետո, թե ինչո՞ւ է նա վերջինս առավոտ կանուխ նման անմակարդակ գրառում կատարել։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։
Հոգեբանի խոսքով՝ Փաշինյանի և տիկնոջ մարտավարությունը վերջին շրջանում կտրուկ փոխվել է։
«Նույնիսկ մենք ենք ամաչում մեջբերել նրա խուլիգանական գրառումները։ Ուղղակի, աներևակայելի բաներ են սրանք։ Վերջերս իրենց մարտավարությունը կտրուկ փոխվել է։ Իրենք անցան կոնկրետ, ամենալկտի, ամենաստորակարգ, ամենագռեհիկ, վիրավորական արտահայտությունների։ Ես մտածում եմ, որ Փաշինյանը ոչ թե զայրացած է զարթնել այսօր, այլ ինքն ու կինը, հավանաբար, գիշերը էդ հանճարեղ միտքն ունեցել են, թե առավոտյան ինչ գրել։ Ես մտածում եմ, որ հաջորդը շատ հնարավոր է, իրենց, ասենք, զուգարանային գործողությունները վիդեո անեն, դնեն, կամ օրինակ՝ անկողնային գործողությունները»,-ասաց նա։
Մեր զրուցակցի կարծիքով՝ վարչապետն իր առջև մեր ազգը ստորացնելու և ոչնչացնելու նպատակ է դրել։
«Եվ այո՛, Հայաստանը, եթե այսպես շարունակվի, ապա թուրքի ձեռքին մի հատ մեծ պոռնկատուն են սարքելու։ Ես սարսափով եմ այդ բառերն ասում, բայց մենք դեպի դա ենք գնում։ Ամեն գրառումից հետո թվում է, թե սա վերջինն է, ավելի վատը չի կարող լինել, բայց փաստորեն՝ ոչ»,- նկատում է հոգեբանը։
Նալչաջյանի համոզմամբ՝ Փաշինյանը պարբերաբար թիրախավորում է եկեղեցուն, քանի որ եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մեջ ուժ է տեսնում։
«Նա թիրախավորում է Սրբազանին, որովհետև վախեր ունի։ Այս հուշումները մենք պետք է հասկանանք։ Իր ասածների ենթատեքստով մենք պետք է կողմնորոշվենք, թե ո՞րն է իր ասածների առերևույթ բովանդակությունը։ Հայերենն իսկապես հարուստ լեզու է, բայց չգիտես էլ ի՞նչ բառերով բնորոշել։ Իմ կարծիքով՝ եկեղեցին շատ անելիք ունի»,- եզրափակեց նա։