Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:18 16-07-2022

Արմենը երեկ լցրել էր Ֆրանսիայի հրապարակը․ հաջորդն ո՞վ է լցնելու

Ֆրանսիայի հրապարակը երեկ լեփ-լեցուն էր։ Լեփ-լեցուն էր վշտով և արցունքներով։ Մի քանի հարյուրի հասնող մարդկանց խումբը լսում էր Արմենի մասին, Արմենին նվիրված խոսքերն ու արտասվում։ Արմենն իր մահով լցրեց Ֆրանսիայի հրապարակը ոչ թե մարդկանցով, այլ նոր խոսքով, նոր ելույթներով, մի նոր օրակարգով, որը ոչնչով չէր տարբերվում եղած օրակարգից, բայց այս անգամ ձևակերպվեց մի փոքր ավելի ողբերգական երանգով։ Եթե Արմենը չմահանար դատարանում, իսկ իրականում՝ եթե Արմենին չսպանեին մեր երկրի տարբեր բոյի ու չափսի «նիկոլները», երեկ Ֆրանսիայի հրապարակում ելույթ չէին ունենա Արմենի պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բանտից դուրս եկած Գառնիկ Իսագուլյանը․․․ Նրանց փոխարեն ելույթ կունենային «Հայաստան» դաշինքի անդամները, կասեին, որ Նիկոլը կործանում է մեր երկիրը, Նիկոլն այլևս իշխանություն չունի, մենք պետք է օր առաջ հեռացնենք նրան, որ կանխենք նոր զիջումները, այսինքն՝ կլսեինք այն, ինչ լսում ենք ամեն օր և ամեն հանրահավաքի ժամանակ։

Արմենի մահով երեկ ընդդիմությունը հնարավորություն ստացավ մի քիչ այլ բովանդակությամբ լցնելու հրապարակը, որը գնալով ավելի պակաս է լցվում մարդկանցով։ Մեղք գործած կլինենք, որ ասենք՝ Արմենի մահը անկեղծ չէին սգում հրապարակում հավաքվածները կամ հենց հարթակում հայտնվածները, իսկապես չենք կարող այդպիսի բան ասել։ Սխալ է ասել նաև, որ Նիկոլի ցանկացած զոհ ընդամենը ընդդիմության ձեռքին շահարկման և էլ ավելի ողբերգական տոնայնությամբ Նիկոլին հայհոյելու առիթ է ընդամենը։ Իսկապես այդպես չէ, որքան էլ երբեմն այդպես թվա կամ ակամա այդպես ստացվի։

Այսօր մենք՝ այս իշխանությունների դեմ պայքարողներս, մի իրավիճակում ենք, որ գնալով պակասում ենք, ու մեզնից պոկված, հեռացած յուրաքանչյուր մասնիկի համար մենք ցավ ենք ապրում։ Բայց նաև մենք ոչինչ չենք կարողանում անել այդ ցավը այլևս չապրելու, նոր կորուստներ այլևս թույլ չտալու համար։ Երեկ հարթակից արձանագրեցինք Արմենի մահը, որը Նիկոլի հերթական զոհն էր, սգացինք, ողբացինք, հայհոյեցինք, մի երկու օր էլ կհիշենք Արմենին, մի երկու օր էլ կսգանք ու կհայհոյենք նրան մահվան բերան հասցրածներին, ու էլի ոչինչ չենք անի հաջորդ մահը բացառելու համար։

Այսօր սրտի խնդիրներով հոսպիտալացվել է Նիկոլի մյուս զոհը՝ Նարեկ Մանթաշյանը։ Թող ների Աստված այսպիսի կանխատեսման համար, բայց Նարեկը Նիկոլի հաջորդ զոհն է լինելու, Արմենից հետո Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները արդեն Նարեկի նկարի ներքո են նույն ողբերգական ու արցունքաբեր ելույթները լսելու, եթե այսօր չկանխենք հերթական ողբերգությունը։ Իսկ մենք չենք կանխում, միայն արձանագրում ենք ու ողբում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով