Ուղիղ եթեր
Ավելին 2 ժամ առաջ - 14:50 02-11-2026

Ռիհաննան բացահայտել է Dior-ի նոր՝ J’adore Intense օծանելիքի բույրային նոտաները

Ռիհաննան և ֆրանսահայ պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտել են Dior-ի նոր օծանելիքի գաղտնիքները։

Ռիհաննան և Christian Dior-ի օծանելիքի ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը ներկայացրել են նոր՝ J’adore Intense օծանելիքի բույրային նոտաները։ Dior-ի Instagram-ի էջում հրապարակված տեսանյութերում երգչուհին փորձում է գուշակել տարբեր բույրային բաղադրիչները։

2026 թվականին ներկայացված J’adore Intense-ը J’adore-ի խորհրդանշական ծաղկային բույրի ավելի ջերմ, հարուստ և զգայական մեկնաբանությունն է։

Դրա ստեղծման հիմքում հասմիկի, վարդի, իլանգ-իլանգի, ծիրանի նրբերանգների, սանդալի և վանիլի համադրությունն է։

Քյուրքջյանի խոսքով՝ Ռիհաննան ոգեշնչել է իրեն ստեղծելու ինքնավստահ, ազատ և զգայական կանացիություն մարմնավորող բույր՝ դասական ծաղկային կոմպոզիցիային հաղորդելով ավելի արտահայտիչ ծավալ ու ջերմություն։

Տեսանյութը՝ այստեղ: