«Մարտ» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Մանը հոսպիտալացվել է՝ հրաձգարանում ինքն իրեն պատահաբար կրակելուց հետո:
TMZ-ի հաղորդմամբ՝ հայտնի ռեժիսոր Մայքլ Մանը հոսպիտալացվել է Լոս Անջելեսի հրաձգարանում տեղի ունեցած պատահարի հետևանքով։ Նա պատահաբար կրակել է սեփական ոտքին։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում, երբ Մանը թիրախային կրակոցներից հետո փորձել է զենքը դնել պատյանի մեջ, սակայն այն պատահաբար կրակել է։
Ռեժիսորին շտապօգնության մեքենայով տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Ըստ աղբյուրի՝ վնասվածքը թեթև և մակերեսային է եղել։