Ներքին 3 տարի առաջ - 20:09 27-12-2022

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը կրկին կալանավորվել է

Նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը կրկին կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը, գրում է Sputnik Արմենիան։

«ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը`Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու մասով, թողնվել է անփոփոխ։ Այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառումն անբավարար է ճանաչվել»,– նշել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ որոշումը տրամադրվել է վարույթ իրականացնող մարմնին և հանձնարարվել ապահովել դրա պահանջների կատարումը, որի հիման վրա նույն օրը Ա.Հ.-ն կալանավորվել և տեղափոխվել է ՔԿՀ:

ՔԿ–ն 2021-ի նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Արշակ Հակոբյանը կալանավորվել է։ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս (երկու դրվագ)) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):

2022 թվականի հուլիսի 29-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ նա ազատ կարձակվի։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան