Ներքին 3 տարի առաջ - 20:31 22-12-2022

Դե՞մ են, որ Արցախը մի օր թշնամին զիջի հայ ժողովրդին. հոգևորականը սխալ բան չի ասել. Աջապահյան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ օրեր առաջ, երբ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նստացույց էր անում, Ամարասի վանական համալիրի Տեր Սեպուհ քահանա Հակոբյանն իր ելույթում ասել է․ «Եկեք միասնական աղոթք բարձրացնենք առ Աստված, որպեսզի փափկացնի մեր թշնամիների սրտերը»։

Իհարկե, սա միանշանակ չի ընդունվել հանրության կողմից, և բավականին շատ քննարկվեց, ովքեր ասում էին՝ ինչպե՞ս կարող է Աստված փափակացնել մեր թշնամու սրտերը, եթե թշնամին, միևնույն է, թշնամի է։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանի հետ՝ հարցնելով, թե ինչու միանշանակ չընկալվեց հանրության կողմից թշնամու սիրտը փափկացնելու միտքը։ Նա պատասխանեց. «Աստվածաշնչում, բոլոր տեղերում էլ կա, որ Աստված փափկացնի բոլորի սրտերը։ Փարավոնի սիրտը խստացված էր, բոլորը աղոթում էին, որպեսզի նրա սիրտը փափկի։ Այսինքն՝ քննադատողները ենթադրում են, որ Աստված չի՞ կարող ներգործել իրենց վրա։ Հոգևորոկանաը սխալ ոչ մի բան չի ասել, բայց սխալ պետք է հասկացվեր այն կոնտեքստում, ինչի մեջ որ մենք ապրում ենք, պարզ էր, որ այդպես էլ պետք է լիներ։ Այսինքն, սխալ բան չի ասել, ոչ միայն պետք է աղոթենք, որ մենք հաղթանակ տանենք, այլ թշնամին ինքը մի քիչ իրատեսություն ունենա, մարդասիրություն ունենա, նրբանկատություն ունենա, իսկ այդ բոլոր բաների համար պետք է աղոթել Աստծուն, որ Աստված ներգործություն ունենա, մեր թշնամիների վրա ներգործի։ Դուք ուզում եք, որ թշնամին, որ նույն ձևով վատ եղել է, այնպես էլ վատը մնա՞։ Այսինքն՝ չե՞ք ուզում, որ թշնամին, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ, բայց ասենք մի օր ասի, որ ես Արցախը զիջում եմ հայ ժողովրդին, չե՞ն ուզում, դրան դե՞մ են։ Անշուշտ, քննադատող մարդիկ չեն հասկանում դրա իմաստը, անշուշտ, պետք է նրա համար, որ թշնամին դադարեցնի իր թշնամանքը։ Հիմա դուք դե՞մ եք, որ ադրբեջանցին դադարեցնի իր թշնամանքը և զիջի այն, ինչ հային է պատկանում»։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
13:22 Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու վրա, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով