Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:27 22-12-2022

Աննա Հակոբյանը հարկերը չի վճարել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռեւս 2020 թվականին իրականացված գործունեության ընթացքում, պարզվում է, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում մի հայտարարություն վերաբերում է այս տպարանին, որի նկատմամբ ՊԵԿ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ է հարուցվել։

Կայքում տեղադրված է «Մեր տպարանը» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների ցանկը եւ ծանուցված է վարչական վարույթի մասին: Ծանուցագրում մասնավորապես նշված է. «Հայտնում ենք Ձեզ, որ, ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների, չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից 1796575 դրամ գումարը, այդ թվում ապառք` 1765829 դրամ, տույժ՝ 30746 դրամ, տուգանք՝ 0 դրամ…»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոնների եւ հարկերը վճարելու թեմայով բազմաթիվ ելույթներ է ունեցել եւ անգամ ԱԱԾ-ին է հանձնարարել՝ զբաղվել դրանով, սակայն սեփական կնոջը, փաստորեն, չի կարողացել բացատրել, որ հարկային պարտավորությունները հարկավոր է կատարել, անկախ նրանից՝ դու վարչապետի կին ես, թե խոշոր օլիգարխ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին

Ձեզ գուցե հետաքրքրի