ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք

Ներքին 2 տարի առաջ - 20:32 25-07-2022
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական 1000 ՀՀ դրամով փաստացի ենթավարձակալության հատկացնելով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց մի մասին ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել, իսկ մյուս մասից կանխիկ ստանալով 1000 ՀՀ դրամ վարձավճար՝ տրամադրել են 500 ՀՀ դրամ վարձավճար ստանալու վերաբերյալ կտրոններ՝ այդ կերպ թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը և օրենսդրությամբ նախատեսված, ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, հարկման օբյեկտները թաքցնելու և խաբեության այլ դրսևորումներով չեն վճարել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուրը 233,5 միլիոն ՀՀ դրամի չափով հարկերը:

Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի քննչական ենթակայության հարցը որոշելու համար ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ հակաօրինական արարքներ թույլ տալուց:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

14:00 Դաշնակցությունը 130 տարում չի կոտրվել, հիմա էլ չի կոտրվելու. Տարոն Մանուկյան
16:00 Անցած տարի մեր հարևանը 3 տոննա զեյթունը թափեց, առնող չկար. դեղձավանցի
11:52 Հայաստանում երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43,7
11:23 Սահմանազատման անվան տակ հանձնված բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել
13:32 Ատամների մաքրման սարքը պայթել է հիվանդի բերանում, բայց նա շարունակել է հանգիստ պառկած մնալ
17:05 Մահացել է Գլխավոր դատախազի տատիկը
18:00 Փաշինյանին ֆրանսիացի ոչ մի պաշտոնյա չդիմավորեց, որովհետև անարժաններին չեն դիմավորում․ հարցում
21:43 Մեր տարածքն է, մեր ճանապարհն է, ուզում եք անցնեք, կարգ, կանոնով անցեք, ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով
22:49 Փողոցի մեջտեղով, մեքենաների առջևով. ինչպես են մանկապարտեզի երեխաներին այգի տանում. տեսանյութ
22:00 Բնակարաններ, մեքենաներ, 94․6 մլն փոխառություն, 23 մլն եկամուտ․ Վահե Հովհաննիսյանի և կնոջ ունեցվածքը

Ձեզ գուցե հետաքրքրի