Ներքին 3 տարի առաջ - 21:08 21-12-2022

Պահանջը շատ հստակ է՝ Արցախի կյանքի ճանապարհի բացում․ Երևանում անցկացված քայլերթի մասնակից

Երեկ Երևանում կայացած քայլերթը կազմակերպվել է մի քանի մշակութային գործիչների նախաձեռնությամբ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քայլերթի մասնակից Էդուարդ Պողոսյանը։

«Մասնավորապես քայլերթը նախաձեռնել են Թամարա Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը և այլ անձինք։ Ակցիայի մասին իրենք հայտարարել են 1 օր առաջ և հաջորդ օրը քայլերթը տեղի է ունեցել»,- ասաց նա։

Այդպիսի ակցիաները շարունակական կլինեն, թե ոչ՝ մեր զրուցակիցը հստակ պատասխանել չկարողացավ։ Ասաց՝ կապված է որոշ հանգամանքներից։

«Երեկ, ամեն դեպքում, հայտարարվեց, որ սպասում ենք ՄԱԿ ԱԽ նիստին։ Արդեն դրանից բխող արդյունքները դիտարկելով՝ հասկանալի կլինեն հետագա քայլերը։ Բայց քանի որ այդ նիստն արդեն իսկ տեղի է ունեցել, այս պահի դրությամբ էլ որևէ հայտարարույթուն չկա, չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի»,- ասաց նա։

Էդուարդ Պողոսյանի խոսքով՝ քայլերթի կոչերն ու պահանջները մնում են անփոփոխ։

«Պահանջը շատ հստակ է՝ Արցախի կյանքի ճանապարհի բացում։ Մենք նախ այցելեցինք ՌԴ դեսպանության տարածք, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատուն և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Այսինքն, այն պետությունները, որոնք, ըստ էության, ունեն դեր՝ հարցի լուծման առումով։ ՌԴ-ն որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, նաև ԵԱՀԿ Մինսկի երկիր խմբի համանախագահող երկիր, ինչպես նաև Ֆրանիսիան։ Իսկ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակն արդեն կապված էր ԱԽ նիստի հետ»,- ասաց նա։




Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով