Ներքին 3 տարի առաջ - 16:52 19-12-2022

ՀՖՖ-ն դատի է տալու «Փյունիկ»-ի սեփականատիրոջը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատի է տալու Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին:

ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաեւ դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության եւ կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
Ավելի վաղ` ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Սողոմոնյանն ասել էր.

«Այո, այսօր հենց ֆեդերացիայի աշխատանքի մասին եմ ուզում բաց ու փաստարկված խոսել։ Մեր ֆուտբոլում ներկայումս կառավարման կրիտիկական վիճակ է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ի՞նչ նպատակներ ու խնդիրներ ունի: ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները: Մենք` ովքեր սեփական միջոցները ներդնում ենք մեր երկրում այս մարզաձևի զարգացման համար, որոշում ենք, թե ով է ղեկավարելու ֆեդերացիան, հաստատում ենք կանոնադրությունը և կանոնները նրանց համար, ում վստահում ենք Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործընթացը։

ՀՖՖ-ի հիմնական խնդիրներն են ֆուտբոլի մասսայականացումը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, նոր ներդրողների ներգրավումը, արդար մրցակցային գործընթացի ապահովումը և հավաքականների հետ աշխատանքը: Ֆինանսավորումը հիմնականում իրականացնում են ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն` միջազգային ֆուտբոլի մարմինները։ Օրինակ՝ 2021 թվականին ՀՖՖ-ն միջազգային ֆեդերացիաներից ստացել է ավելի քան 7,5 մլրդ դրամ, բայց նրանց գործելաոճն ու թափանցիկությունը ծախսերի վերաբերյալ կասկածներ են հարուցում ինձ մոտ»:

Արթուր Սողոմոնյանը նաև քննադատել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը և պահանջել էր ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան