Ներքին 4 տարի առաջ - 15:06 03-09-2022

ԵՊՀ շենքը կահավորում են՝ ապագա սեփականատիրոջը հանձնելո՞ւ համար


ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կա՛մ Նիկոլ Փաշինյանին չի հետևում, կա՛մ նրան չի ենթարկվում, կա՛մ էլ ԵՊՀ շենքը նախապատրաստում է ապագա սեփականատիրոջը հավուր պատշաճի հանձնելու համար։

Բանն այն է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Աշտարակում պատրաստվում են ակադեմիական քաղաք կառուցել, նախ պետական բուհերն են կրճատելու՝ հասցնելով 8-ի, ապա տեղափոխելու են Աշտարակ քաղաք։

ԵՊՀ-ն այսօր հայտարարություն է տարածել, թե ԵՊՀ-ում իրականացվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանք:

Ըստ հաղորդագրության․ «Երևանի պետական համալսարանը դեռևս մեկ տարի առաջ նախաձեռնել էր տանիքներին արևային կայանների տեղադրման աշխատանքներ: Այդ ուղղությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, հաշվի են առնվել ԵՊՀ ճարտարապետական առանձնահատկությունները և կազմվել է նախագիծ: Հայաստան համահայկական հիմնադրամը ԵՊՀ-ում այժմ իրականացնում է 50 կՎտ դրվածքային հզորության արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանք: Այն կնպաստի Երևանի պետական համալսարանի էլեկտրաէներգիայի ծախսի նվազմանը: Առաջիկայում նախատեսվում է ԵՊՀ մյուս մասնաշենքերում նույնպես տեղադրել արևային կայաններ»։

Հարց է առաջանում․ ինչո՞ւ են ԵՊՀ-ում արևային էներգիայի կայան տեղադրում, եթե համալսարանը իր պատմական վարչական շենքից պետք է հանեն ու տեղափոծեն Աշտարակ։

Գուցե այն կահավորում են շենքի ապագա գնորդին հանձնելու համար, կամ գուցե ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է ըմբոստանա՞լ Փաշինյանին, և այսկերպ ցույց է տալիս, որ ԵՊՀ-ն ոչ մի տեղ էլ չի տեղափոխվելու։
Վերջին տարբերակը, իհարկե, քիչ հավանական է, քանի որ օրենքով ակադեմիական ազատություն ունեցող բուհի ռեկտորը Փաշինյանի թիմակիցն է ու դժվար նրան ատամ ցույց տա։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել