Արտաքին 3 տարի առաջ - 18:31 18-12-2022

Հենրի Քիսինջերը հայտնել է, որ եկել է Ուկրաինյաի հարցով բանակցելու ժամանակը

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ այժմ եկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ժամանակը։ Քիսինջերը «Spectator» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններն անհրաժեշտ են աղետալի համաշխարհային պատերազմի վտանգը նվազեցնելու համար։

Քիսինջերն ընդգծել է, որ խաղաղության գործընթացը Ուկրաինան պետք է կապի ՆԱՏՕ-ի հետ, անկախ նրանից, թե ինչպես է դա արտահայտվում, իսկ չեզոքության այլընտրանքն այլևս իմաստ չունի։ Նրա խոսքով, եթե ապացուցվի, որ անհնար է վերադառնալ 2014 թվականի ստատուս քվոյին, ապա Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների հարցում լուծում կարող է լինել միջազգային վերահսկողության ներքո հանրաքվեի անցկացումը։

«Մոտենում է ժամանակը՝ հիմնվելով արդեն իսկ տեղի ունեցած ռազմավարական փոփոխությունների վրա և դրանք ինտեգրելու նոր կառույցում՝ հասնելու խաղաղության բանակցային ճանապարհին»,- ասել է նա։

Քիսինջերը հավելել է, որ Ռուսաստանի կազմաքանդման մասին երազանքները կարող են հանգեցնել միջուկային քաոսի։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի փլուզումը կամ ռազմավարական քաղաքականություն վարելու Ռուսաստանի կարողության ոչնչացումը կարող է Ռուսաստանի 11-ժամյա գոտին վերածել վիճելի վակումի։

«Նրա հարևան հասարակությունները կարող են որոշել բռնություն կիրառել վեճերը լուծելու համար: Մյուս երկրները կարող են ուժով ընդլայնել իրենց պահանջները։ Այս բոլոր սպառնալիքներն էլ ավելի են սրվելու Ռուսաստանի ունեցած միջուկային զենքի հազարավոր միավորներով, ինչի պատճառով էլ նա աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերություններից մեկն է»,- եզրափակել է Քիսինջերը։

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը