Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:03 17-12-2022

Գերմանիայի կանցլեռը հայտնել է Ռուսաստանի նախագահի հետ բանակցելու անհրաժեշտության մասին

Գերմանիայի կանցլեռ Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր բանակցություններ վարել՝ Ուկրաինայի դեմ պատերազմին վերջ տալու համար։ Ինչպես տեղեկացնում է գերմանական «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը, Շոլցը նշել է, որ իրենց նպատակն է, որ «Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիվ պատերազմը, իսկ Ուկրաինան պաշտպանի իր ամբողջականությունը»։

Շոլցը պարզաբանել է, որ այդ նպատակի համար անհրաժեշտ կլինի խոսել։ «Մնում է տեսնել, թե դա տեղի կունենա հեռախոսով, տեսակապով, թե երկար սեղանի շուրջ»,- հայտնել է Գերմանիայի կանցլեռը։

Վերջինիս համոզմամբ՝ «Մոսկվան պետք է հասկանա, որ այսպես չի կարող շարունակվել»։ Նա նշել է, որ Պուտինը պետք է «դադարեցնի պատերազմը, դուրս բերի զորքերը և այդպիսով փոխըմբռնման հնարավորություն ստեղծի»։

Գերմանիայի կանցլեռը նշել է, որ մարտի դաշտում Ռուսաստանի անհաջողությունների լույսի ներքո էսկալացիայի հավանականությունը բարձր է։ Օրեր առաջ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը «հիմնականում սխալ հաշվարկներ է կատարել եվրոպական երկրների կառուցվածքի վերաբերյալ իր տեսլականում, և թերագնահատել է Եվրոպայի և Արևմուտքի միասնությունը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Շոլցն ու Պուտինը առաջին հեռախոսազրույցն ունեցան՝ սեպտեմբերի կեսերից հետո։ Հեռախոսազրույցի ընթացքում Շոլցը պնդել էր, որ անհրաժեշտ է շուտափույթ դիվանագիտական ​​լուծման հասնել։





Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը

Ձեզ գուցե հետաքրքրի