Արտաքին 5 տարի առաջ - 20:42 19-06-2021

Գերմանիայի կանցլերը Գերմանիայի՝ ԽՍՀՄ վրա հարձակման մասին իր խոսքում հիշեցրել է Մոսկվայում ցուցարարների ցրման մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշեցրել է երկրի պատասխանատվությունը՝ 1941 թ․ Խորհրդային Միություն ներխուժման համար: «Մեզ՝ գերմանացիներիս համար, սա ամոթալի է», - հայտարարել է քաղաքական գործիչը: Ուղերձը հրապարակվել է նրա վիդեոբլոգում և նվիրված էր Վերմախտի՝ խորհրդային զորքերի դիրքերի վրա հարձակման սկզբի 80 ամյակին։

Տեքստում նա ափսոսանք է հայտնել Երկրորդ համաշխարհային պատերազմի միլիոնավոր զոհերի համար: «Մենք չպետք է մոռանանք, որ պարտական ​​ենք միլիոնավոր զոհերին և նրանց սերունդներին», - հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Իր ուղերձում նա նշել է Ռուսաստանի և Գերմանիայի պատմական կապի մասին, շնորհակալություն հայտնել ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովին՝ Գերմանիայի հետպատերազմյան միավորման գործում խաղացած նշանակալից դերի համար: Բայց նա նաև հիշեցրել է հետխորհրդային տարածքում ժամանակակից իրադարձությունների մասին:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ