Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:49 18-12-2022

Արցախի շրջափակման ամենժամյա վտանգի դեպքում պետք է մշտապես հերթապահի ՄԱԿ հովանու տակ աշխատող օդանավ

Հայաստանում` Արցախի շրջափակման ամենժամյա վտանգի դեպքում պետք է մշտապես հերթապահի ՄԱԿ հովանու տակ աշխատող օդանավ կամ օդանավեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Արցախի շրջափակման և
ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի`
WFP / World Food Program
մասին

Աշխարհը չի առաջնորդվում բանդիտական նորմերով:
Աշխարհը, թեկուզ հաճախ ձևականորեն, բայց առաջնորդվում է մարդասիրությամբ:

Էդ պատճառով ՄԱԿ-ը տասնամյակներ առաջ` 1961 թվականից, հաստատել, և աշխարհի տարբեր անկյուններում իրագործել, և իրագործում է` գոնե պարենով (ուտելիք և ջուր) օգնության է հասնում Արցախի իրավիճակում հայտնված ժողովուրդներին իր գլխավոր պարենային ծրագրով` World Food Program -ով:

Անձամբ, իմ հիմնած «Ֆենիքս Ավիա» ավիաընկերությունով Աֆրիկայում բազմաթիվ թռիչքներ եմ կատարել դեպի Սուդանական Դարֆուր, և Սոմալի:

Թռիչքները կատարվում են ՄԱԿ-ի հովանու ներքո:
Օդանավերի վրա հստակ նշված է UN և WFP:

Վայրէջքի համար պիտանի օդանավակայանի բացակայության դեպքում, նախօրոք պատրաստված տարածքում, փոքր բարձրությունից, ցածր արագությամբ թռչող օդանավից պարենը պարկերով դուրս է նետվում:
Դրա փորձառությունը Հայաստանում ունի 2 ընկերություն՝ «Տարոնն» ու «Ֆենիքսը»: Միգուցե այլ ընկերություններ ևս, ինչից ես տեղյակ չեմ:

Հիմա այդ իրավիճակն է: Եվ ես երկուշաբթի օրվանից ձեռնամուխ եմ լինում այդ ծրագրի իրականացմանը:
Հայաստանում` Արցախի շրջափակման ամենժամյա վտանգի դեպքում պետք է մշտապես հերթապահի ՄԱԿ հովանու տակ աշխատող օդանավ կամ օդանավեր:

Իհարկե, պետությունը, որի տարածքում պետք է իրականացվի WFP ծրագիրը, պետք է տա իր թույլտվությունը:
Բայց նույնիսկ Սուդանի, իր մարդասիրությամբ չառանձնացած նախագահը, որի հասցեյին կան Դարֆուրում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքներ, չի համարձակվել խոչընդոտել այդ ծրագրի իրականացմանը:

Նշեմ, որ Սուդանը նավթի պաշարներով գերազանցում է Ադրբեջանին: Բայց դա խաղաքարտ չի դարձել:

Մեծ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի խոչընդոտել ՄԱԿ ծրագրին:

Կան այլ ռիսկեր, որոնց մասին առայժմ չեմ բարձրաձայնի: Բայց կտեղեկացնեմ համապատասխան կազմակերպություններին:

Հ.Գ. Առաջարկիս իրականացումը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի գործառույթը չԷ: «Ավիացիա» բառը այդ ոլորտի պատասխանատու չի դարձնում ՔԱԿ-ին:

Դա մարդու իրավունքների գրասենյակի, ԱԳՆ (ցանկալի է ոչ միայն Արցախի, այլ նաև Երևանի), Արցախի կառավարության իրավասությունն է

#SosArtsakh»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան