Ներքին 1 ամիս առաջ - 09:00 17-06-2026

Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Պետական կառավարման համակարգում ձախողումները հաճախ «ջրվում են» բացառապես քաղաքական պատկանելության և անցյալի «վաստակի» համար։ Դրա վառ ապացույցը Արմավիրի համայնքապետարանի հրապարակած վերջին ծանուցումն է։

«Բոռսա» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ Արմավիր քաղաքի ասֆալտապատ փողոցների նորոգման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեին սույն թվականի հունիսի 2-ին։ Սակայն իրականությունն այն է, որ նշված ժամկետում շինարարական աշխատանքները նույնիսկ չեն էլ մեկնարկել։ Արդյունքում համայնքապետ Վարշամ Սարգսյանը ստիպված է եղել լուծել պայմանագիրը։


Սա ոչ այլ ինչ է, քան խոշոր ենթակառուցվածքային ծրագրի բացահայտ ձախողում, որն ուղղակիորեն ազդում է հազարավոր քաղաքացիների կյանքի որակի վրա և փոշիացնում պետական ու համայնքային ռեսուրսները։ Սա նաև խոսում է կառավարման ցածր որակի և անգործության մասին։

Այս ակնհայտ ձախողման ֆոնին ուշագրավ է երկրի քաղաքական ղեկավարության կեցվածքը։ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները, ովքեր սովորաբար սիրում են բարձրաձայնել ամենաչնչին ձեռքբերումների մասին, հիշյալ Արմավիր քաղաքի ասֆալտապատ փողոցների նորոգման աշխատանքների տապալման հարցում պահպանում են կատարյալ լռություն։ Իշխանական քարոզչամեքենան շրջանցում է սեփական թիմակցի ձախողումը։

Այս իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում պետական և քաղաքական պատասխանատվության վերաբերյալ։ Եթե որևէ համայնքում նմանատիպ ծրագրի ձախողումը դիտարկվում է որպես լուրջ կառավարման խնդիր, ապա նույն չափանիշները պետք է կիրառվեն բոլոր համայնքների նկատմամբ՝ անկախ քաղաքական պատկանելությունից։

Մասնավորապես, Գյումրիի պարագայում պատկերը բոլորովին այլ է․ նմանատիպ կամ նույնիսկ ավելի փոքր մասշտաբի կառավարչական խնդիրների դեպքում իշխանությունը գործի է դնում իր ողջ արսենալը, տեղական խնդիրներն օգտագործվում են քաղաքական հաշվեհարդարների, ճնշումների և, ըստ էության, տեղական մակարդակում հեղաշրջում կազմակերպելու փորձերի համար։

Հենց այստեղ էլ առաջանում է կրկնակի ստանդարտների մասին խոսակցությունը։

ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանին այսօր ոչինչ չեն ասում, որովհետև նա ժամանակին քայլել է նրանց հետ։ Փաշինյանի համար հեղափոխական անցյալը և թիմային հավատարմությունը դարձել են անձեռնմխելիության երաշխիք։ Եթե դու յուրային ես, ապա քեզ ներվում է թե՛ ժամանակի վատնումը, թե՛ բյուջետային ծրագրերի տապալումը, թե՛ քաղաքի փողոցները քանդված վիճակում թողնելը։

Արմավիրի փողոցների նորոգման ծրագրի տապալումը որոշակի հիասթափություն է առաջացնում, և այս իրավիճակում ցանկացած խոսք բարեփոխումների կամ պատասխանատվության մասին կորցնում է իր քաղաքական ու բարոյական կշիռը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան