Արտաքին 3 տարի առաջ - 15:21 15-12-2022

Էրդողանը առաջարկել է Պուտինին իր և Ասադի հետ եռակողմ հանդիպում կազմակերպել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է՝ իր և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ եռակողմ հանդիպում կազմակերպել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է Թուրքմենստան կատարած այցելությունից վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ։

Էրդողանն ընդգծել է, որ իրենք այս հարցում Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան եռյակի անունից ցանկանում են քայլեր ձեռնարկեն։ Նրա խոսքով՝ նախքան երեք երկրների ղեկավարների հանդիպումը պետք է հանդիպեն պետությունների հետախուզական ծառայությունների ղեկավարները, իսկ այնուհետև՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Նա առաջարկել է նշված պաշտոնյաների ղեկավարների հանդիպումներից հետո առաջնորդների մակարդակով հանդիպում կազմակերպել։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի նախագահը նույնպես դրական է վերաբերվել իր առաջարկին։ «Այսպիսով, մենք կսկսենք բանակցությունների շարք»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները խզվել են 2011 թվականից հետո, երբ այդ երկրում սկսված քաղաքացիական պատերազմում Թուրքիայի իշխանություններն աջակցում էին Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին։ Ավելին՝ տարիներ առաջ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին անվանում էր «ահաբեկիչ» և բացառում էր վերջինիս հետ հանդիպման հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի