Արտաքին 3 տարի առաջ - 16:30 23-03-2023

Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին. Զախարովան հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի եռակողմ հանդիպում կազմակերպել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում մոտ ապագայում հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կոնսենսուսի հասնել եռակողմ հանդիպման օրակարգի և պայմանների շուրջ: Մենք, մեր հերթին, պատրաստ ենք նպաստել դրան», - ասել է Զախարովան՝ մեկնաբանելով եռակողմ ձևաչափի հեռանկարների վերաբերյալ հարցին։

Ռուս պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։ Նրա խոսքով՝ ձևաչափն արդեն հաստատվել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ, որը շեշտում է տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացումը։

«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը կշարունակի նշանակալի ներդրում ունենալ մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդմանը և ժամանակակից պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծմանը՝ այդ թվում նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը»,- նշել է Զախարովան:

Վերջինս հավելել է, որ դա կարեւոր է ինչպես ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ երեք պետությունների շահերից ելնելով անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան