Ներքին 3 տարի առաջ - 22:31 14-12-2022

Վերջին 25 տարում կրթության նախարար «ներսի մարդ» է դարձել. որքանով կարդարացնի իրեն

Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԳՄՍ նախարար, ով նախկին նախարար Վահրամ Դումանյանի օրոք ԿԳՄՍ փոխնախարարն էր։

Թե ով կփոխարինի նրան փոխնախարարի պաշտոնում, և ինչպիսին կլինի Անդրեասյանն արդեն նոր պաշտոնում՝ որպես ԿԳՄՍ նախարար, Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց.

«Մինչև վերջերս ինքը կրթության նախարարն էր, հիմա նա՛և կրթության նախարարն է, որովհետև պետք է համակարգի ևս չորս ոլորտներ՝ գիտություն, սպորտ, երիտասարդություն և մշակույթ։ Այսինքն՝ եթե նայում ենք կրթության տեսանկյունից, իր ներգրավվածությունը կրթության ոլորտում ավելի կնվազի, փոխարենը՝ կմեծանա մնացած ոլորտներում։ Այնպես որ, այս փոփոխությունը բուն կրթության համար առանձնապես շատ բան չի փոխելու, այսինքն՝ ավելի շատ կախված կլինի նրանից, թե ով կփոխարինի իրեն փոխնախարարի պաշտոնում։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, քանի որ նախարարը համակարգում է հինգ ոլորտ, ամեն ոլորտի փոխնախարարը ինքն է մեծ դեր խաղում, իսկ Անդրեասյանի պարագայում դերը մեծ էր, որովհետև ինքը ղեկավարում էր նախադպրոցական համակարգից մինչև քոլեջները ներառյալ, այսինքն՝ դա կրթության բոլոր կարևորագույն օղակներն էին՝ բացի բուհական համակարգից։ Այսինքն՝ իրականում դա գրեթե կրթության նախարարի պաշտոն էր, այնպես որ նոր պաշտոնի գնալով՝ իր ներգրավվածությունը կրթության ոլորտում ավելի կնվազի, որովհետև ինքը ժամանակ կհատկացնի մնացած մյուս չորս ոլորտներին»։

Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Անդրեասյանը կկարողանա համակարգել չորս ոլորտ, պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ՝ դա դժվար կլինի։ Ինքս դեմ եմ եղել միավորմանը, հիմա էլ եմ դեմ, համարում եմ, որ այս համակարգի դեպքում նախարարի պաշտոնը շատ դեպքերում արարաողակարգային պաշտոն է դառնում, որովհետև այդ հինգ ոլորտներում անընդհատ ինչ-որ միջոցառումներ են, կոնֆերանսներ են, և հազիվ հասցնի այդ ոլորտներում կատարել արարաողակարգային դեր, իսկ մնացած աշխատանքները, որոնք ավելի խորքային են ու ներգրավվածություն են պահանջում, փոխնախարարներն ու վարչության պետերը կանեն։ Կրթության համար ավելի առանցքային է դառնալու մեր փոխնախարարի պաշտոնը․ այն մարդը, որը կփոխարինի Անդրեասյանին ու կհամակարգի նախադպրոցականից մինչև քոլեջի մակարդակ»։

Խաչատրյանի խոսքով՝ սա առաջին փոփոխությունն էր, այսպիսի դեպք երկար տարիներ չէր եղել, որ փոխնախարարը դառնա նախարար, որովհետև ճիշտ է, կրթության ոլորտում փոփոխությունները եղել են ավելի քաղաքական բնույթի.

«Այսինքն՝ եկեղ նախարարը ոչ թե ներսից է եղել, այլ դրսից, ինչպես Հարությունյան Արայիկն ու Դումանյան Վահրամը․ սա վերջին 25 տարվա մեջ երևի առաջին դեպքն է, որ ներսի մարդն է նախարար դառնում, այսինքն՝ հենց փոխնախարարը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի