Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:52 06-12-2022

Այս ամբիոնից խնդրում եմ՝ նման ձևակերպումերով հանդես չգաք․ Հակոբ Արշակյանը՝ Լիլիթ Գալստյանին

«Երեկ Հանրապետության հրապարակում ինքնամոռաց տոն էր: Հանրապետական նշանակության եզակի ճարտարապետական հուշարձանը սեփական պետության պատվերով և կազմակերպմամբ խոշտանգվել էր հազարավոր խորշերով և հուշարձանի բաց վերքերի վրա կրկեսային վաղանցուկ երջանկության դիմակ էր: Երկնքում էլ էր ցնծություն. ականների պայթյուն ու ֆոսֆորային զենքի թափվող անձրև հիշեցնող հրավառությունն իջնում էր Երևանի վրա՝ լուսավորելով Եռաբլուրը»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Իսկ երկու ամիս առաջ և հիմա էլ պատերազմ է՝ անթաղ դիերով, խոշտանգված սահմաններով: Գուցե, հազարավորների նման, ես էլ այսքան դառնացած չընկալեի, եթե բանակցողը չխոստովաներ, որ այս իրականությունից ցեղասպանության տպավորություն է ստացվում և Հայաստանը մենակ է ողջ աշխարհի դեմ:

Ի դեպ, ադրբեջանցիների կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ ամիսներ առաջ նամակ եմ հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ստացել մի օր մշտադիտարկում կկազմակերպենք անիմաստ մի պատասխան: Կոռուպցիոն խայտառակ սկանդալով վարկաբեկված ՅՈւՆԵՍԿՕ-ից ես առանձնապես ակնկալիք չունեմ: Ավաղ, ակնկալիք չունեմ նաև մեր լիազոր մարմնից, երբ նախարարը՝ երեսպաշտ դիլետանտի համոզումով արդարացնում է հանցագործությունը՝ բարձրաձայնելով, թե ծակերը մի օր կլցնեն: Դիլետանտիզմն ամենուր է. տապալումներ բոլոր ոլորտներում, սուտ, բարոյական և իրավական հատված սահմաններ: Եվ ոչ մի պատասխանատվություն:

Խաղաղության դարաշրջանի ՔՊ-ական պատկերացումն ու բանակցային զրո կետը անդառնալիորեն ողբերգական գին ունեցան:

Ֆրանսիայի սենատի բանաձևն եկավ ապացուցելու, որ սուտ է նաև այս ամբիոնից հնչեցրած նշաձողն իջեցնելու միջազգային պահանջը:

Չի կարող ֆրանսիացի պատգամավորը խոսել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների, ռազմական հանցագործությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, իսկ քաղաքական մեծամասնությունը, որն ուրացել է ինքնորոշման իրավունքն ու իր խոսույթից վաղուց ջնջել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, Արցախի հիմնախնդիրը դիտարկել սոսկ որպես հումանիտար խնդիր:

Ըստ էության, դիվանագիտական սնանկ կուրսի արդյունքում նաև հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ձեւաչափն էլ է փոշիացվել:

Ի վերջո, Լավրովի և մյուսների հայտարարությունները, ինչպես նաև Ալմա-Աթիի հռչակագրի խեղված մեկնաբանությունները, Պրահայի արձագանքները գալիս են հաստատելու, որ Արցախից հրաժարվելու մաքուր փաշինյանական վարքագիծ է դա:

Քիրվայական այս խաղաղությունը մեկ նպատակ ունի՝ ամեն գնով պահել իշխանությունը: Մինչ դրա համար թանկ ենք վճարելու բոլորս:

Ի դեպ, թուրքական խաղաղությունը պատմություն ունի: Բաթումիի հաշտությունից քառասուն օր անց Էջմիածնի պատերի տակ թնդանոթներ էին որոտում, հնչում էր Սևանը հայերի դիերով լցնելու խոստումներ:

Սիրելի հայրենակից, մեր պետականության մասին միայն ՔՊ-ական պատկերացումներն իրավունք չունեն պարտդրվելու ողջ ազգին»,- եզրափակեց իր խոսքը պատգամավորը։

Արձագանքելով ելույթին՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց․ «Տիկի՛ն Գալստյան, խնդրում եմ, որպեսզի ավելի պատասխանատու լինեք միջազգային կազմակերպությունների մասին մեղադրական տոներով խոսելիս: Խնդրում են ձեզ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կառույցների վերաբերյալ երբ որ այս ամբիոնից ելույթներ եք ունենում, դրանք կարող են ընկալվել՝ որպես ՀՀ պատգամավորի ելույթներ: Դուք ուղիղ մեղադրանքներ եք հնչեցնում, եթե նման մեղադրանքներ ունեք, գնացեք ու դիմեք միջազգային դատարաններ, բայց այս ամբիոնից խնդրում եմ նման ձևակերպումերով հանդես չգաք, որովհետև դա կարող է այդպես դիտարկվել: Հանուն Հայաստանի Հանրապետության»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն