Ներքին 3 տարի առաջ - 13:31 03-12-2022

Ես չեմ հիշում դեպք, որ մոնտաժային աշխատանքների համար այսքան շատ փակ փողոցներ լինեն. Իզաբելլա Աբգարյան

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում ենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Վերջերս հաճախ է ճանապարհային ոստիկանությունը տարածում հայտարարություն, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար փակ կլինեն կենտրանական փողոցներ։

Երևանու ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով փակ փողոցների հետևանքով առաջացած անհարմարություններից, ասաց. «Ես չեմ հիշում դեպք, որ մոնտաժային աշխատանքների համար այսքան շատ փակ փողոցներ լինեն։ Իհարկե, եղել են օրեր, երբ միջոցառում է տեղի ունեցել, և փակ են եղել փողոցները, օրինակ՝ համերգ է եղել հրապարակում կամ նման միջոցառումներ, այդ ժամանակ փակել են, բայց որ նախապատրաստական աշխատանքների համար այսքան շատ փակվեն փողոցները, ես նման բան չեմ հիշում»։

Հարցրինք Աբգարյանից, թե քաղաքացիներից բողոքներ լսե՞լ է փակ փողոցների հետ կապված անհարմարությունների ստեղծելու մասին, Աբգարյանն ասաց. «Ես դժգոհություններ լսել եմ տնտեսվարողներից, որ երբ փողոցը փակում են, իրենց խանութում կամ սրճարանում առևտուրը տուժում է այդ ժամերին, և ասում են՝ դա ով պետք է մեզ փոխհատուցի։ Դա բնական է, որովհետև երբ փակում ես փողոցը, դա նաև ունենում է տնտեսական էֆեկտ»։

Դիտարկամանը, որ շատ երթուղայիններ փակ փողոցների պատճառով փոխում են իրենց ուղղությունը, և քաղաքացիները չեն կարողանում իջնել իրենց նախընտրած կանգառում, Աբգարյանը արձագանքեց. «Իհարկե, լուրջ անհարմարություններ են ստեղծվում քաղաքացիների համար, ասեմ ավելին՝ նաև տաքսու վարորդներն են անընդհատ բողոքում, որ առաջ գիշերն էին անում, հիմա ինչու են ցերեկն անում, երեկոյան անում, բնականաբար շատ մեծ թվով մարդիկ՝ երևանցիներ, շատ մեծ անհարմարություն են կրում, որպեսզի այդ աշխատանքները տեղի ունենան»։

Հետաքրքրցեցինք Աբգարյանից, թե ինչն է պատճառը, որ այս աշխատանքները չեն իրականացվում հանգստայն օրերին և երեկոյան ժամերին։

Աբգարյանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ լուսավորության խնդիրն է, որովհետև եթե դու լուսավորության հետ ես աշխատանք կատարում պետք է փորձարկես, և եթե իրենք անջատեն լույսերը, մութ կլինի, և չեն կարող աշխատել, ես ենթադրում եմ, որ խնդիրը դա է։ Փոխքաղաքապետն էլ ասուլիսի ժամանակ ասաց, որ իրականում ավելի ուշ պետք է տեղի ունենար, բայց Եվրատեսիլի հետ կապված արագացրել են, և քաղաքապետարանը սկսել է արտակարգ ռեժիմով աշխատել, ուստի չեն հասցնի միայն հանգստյան օրերին, աշխատում են նաև աշխատանքային օրերին»։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև