copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:19 20-08-2022

Եթե տեսնեն՝ մի ծեր պապիկ իր չիրն ու դոշաբ է վաճառում, ձեռքները գնալո՞ւ է վերցնել դոշաբն ու չիրը․ Իզաբելլա Աբգարյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Սա բուտաֆորիկ հերթական նախագիծն է, որը չի իրագործվելու և մնալու է թղթի վրա»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում հաստատված նախագծին, ըստ որի՝ փողոցային առևտրի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար նախատեսվում է առևտրականներից բռնագանձել ապրանքը։

«Մենք ունենք արդեն «Շրջածախ առևտրի մասին» օրենքը և տեսնում ենք, որ շրջածախ առևտուրը փթթում, ծաղկում է։ Հետևաբար, որևէ բան չի փոխվելու, որովհետև ոչ միայն այս, այլև շատ այլ հարցերում մենք ունենք մեկ կարևոր բացթողում՝ վերահսկողությունը, այսինքն՝ օրենքը ունենք, սակայն վերահսկողը չունենք։ Դա վերաբերում է շինհրապարակներին, շրջածախ առևտրին, կայանատեղիների զավթմանը։ Միաժամանակ, պետք է հասկանանք, թե ով է դա անելու, ով է բռնագանձելու, եթե քաղաքապետարանի կամ թաղապետարանի համապատասխան վարչության անդամները, ապա այս մարդիկ չունեն պաշտպանութան միջոցներ, չունեն պատրաստվածություն, նրանք կարող են հարձակման ենթարկվել, այդ մարդիկ չեն կարողանալու նման բիրտ ու կոպիտ գործողությունների գնալ»։

Նա ընդգծեց, որ եթե գործառույթը վերապահվելու է ոստիկանությանը, ապա ոստիկանությունը հիմա էլ կարող է մոտենալ կանգառում ձուկ վաճառողին ու արգելել դա անել։

«Մենք չունենք մունիցիպալ ոստիկանություն, որը հենց այդ հարցերով պետք է զբաղվի։ Այսինքն՝ փորձելու է ցուցադրական ինչ-որ բան անել, մի քանի հոգու ձեռքից վերցնել ապրանքը, մի քանի վիդեո նկարել, որ ցույց տան, թե իրենք աշխատում են, բայց երկրորդ օրը մեկ ուրիշն է վաճառելու ու նրա ձեռքից չեն վերցնելու։ Ինձ հետաքրքիր է՝ եթե տեսնեն՝ գյուղից եկած մի ծեր պապիկ նստած դոշաբ է վաճառում ու իր չիրը, ձեռքները գնալո՞ւ է վերցնել էդ դոշաբն ու չիրը․ չեն կարողանալու։ Կստացվի՝ մեկի հանդեպ գործեց օրենքը, մեկ ուրիշի հանդեպ՝ չգործեց։ Հարցն այն է, որ շուկա կոչվածների մի մասը դարձել է մոլ, մյուս մասը սեփականաշնորհվել է, մյուսներն էլ այնքան թանկ տարածքներ են դարձել, որ մարդկանց ձեռնատու չէ գնալ տարածք վարձակալել։ Այսինքն՝ քաղաքը պետք է փորձի ստեղծել հավելյալ շուկաներ, ինչպիսիք կան եվրոպական երկրներում։ Օրինակ, հիմա ունենք գյուղատնտեսական շուկա, նման օրինակները պետք է էլի լինեն»։

Նա նաև նշեց, որ վերցրած ապրանքը աճուրդով են վաճառելու․ «Բայց ո՞վ է աճուրդով դեղձ գնելու, մինչև վաճառեն, փչանալու է, հայտնի չէ, որտեղ են վաճառելու և ինչ են անելու այդ գումարը։ Հերթական չմտածված օրենքն է։ Մինչդեռ մենք ունեցել ենք ժամանակներ, երբ փողոցային առևտրի դեմ պայքարը բավական արդյունավետ էր, գաղտնիքը բացառապես նրանում է, որ այդ ժամանակ վերահոսկողություն կար»։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել