Ներքին 1 տարի առաջ - 17:50 03-07-2025

«Մեղրիի միջացքն» էլ Ռամիլ Սաֆարովի անունով կանվանեն․ դա Նիկոլի մոտ էմոցիա չի առաջացնի

Թուրքիայումառաջարկում են Հայաստանի հետ սահմանի «Ալիջան» անցակետը վերանվանել 1915թ. Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով։ Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացրել Թուրքիայի Ազգայնական IYI կուսակցության ղեկավար, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց հասարական գործիչ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ով նշեց, որ այս ամենի գլխավոր պատճառը ներկայիս իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Զոհրաբյանի խոսքով՝ թուրքական կողմը երբեք չէր համարձակվի նման առաջարկով հանդես գալ նախկին ղեկավարների ժամանակ, քանի որ կհասկանար, որ լուրջ գործիչների հետ գործ ունի։

«Ես չեմ զարմանա, որ վաղը Արևմուտքի և Թուրքիայի պնդմամբ, երբ Նիկոլը համաձայնի տալ «Մեղրիի միջանցքի» անունն, այդ միջանցքը կկոչվի Ռամիլ Սաֆարովի անունով, և հայկական կողմը ոչինչ չի անելու։ Ավելին՝ տեսնելու ենք որոշ ուսապարկերի արդարացումները։ Ինձ մոտ տպավորություն է, որ մենք անընդմեջ ինչ-որ արատավոր շրջանի շուրջ պտտվում ենք, և զարմանում ենք, որ ներկայիս իշխանությունները համաձայնում են Թուրքիայի ցանկացած պահանջի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

Նա նաև նշեց, որ հավաստի աղբյուրների վկայմամբ՝ հուլիսի վերջին նախատեսվում է Ալիևիևի և Փաշինյանի հանդիպումը, որտեղ նրա կարծիքով՝ ի շահ հայկական կողմի՝ ոչինչ չի քննարկվելու։ Որպես ասվածի ապացույց նա նշեց ադրբեջանական մամուլում հրապարակված մի քանի վերնագրեր, որոնք վերաբերվում են Փաշինյանին։ «Շնորհակալություն Փաշինյանին, որ պատերի տակ կգնդակահարի Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր թշնամիներին և այդ հոգևորականներին», «Փաշինյանը հրաշալի կերպով իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիրը»։

«Մոնղոլ-թաթարներն ու թուրքերը անգամ զենքով չեն մտել Հայոց եկեղեցի, վեհարան։ 1736 թ-ին Նադիր շահը կոշիկերը հանել, զենքը վայր է դրել, նոր մտել է վեհարան։ Իսկ այսօր մենք ականատես եղանք, որ «Նիկոլիզմի դարաշրջանում» Հայաստանի ԱԱԾ-ն մտնում է վեհարան։ Սրանից հետո մտածել, որ ինչ-որ անցակետի անունը լինելու է Թալիաթ փաշա, մտածել, որ սա Նիկոլի մոտ կարող է, որևէ էմոցիա կամ զգացողություն առաջացնե՞լ։ Իհարկե՝ ոչ։ Սրա քննարկումը նշանակում է՝ այն օրակարգ է մտել։ Փաշինյանը «սմերտնիկ է» ու դա նա շատ լավ գիտակցում է։ Նա հետդարձի ճանապարհ չունի, դրա համար ամեն ինչ անելու է իշխանությունը պահելու համար և ամեն գնով է անելու։ Մեզ մնում է միայն հասկանալ՝ ինչ անել ու դիմակայել սրան»,-եզրափակեց նախկին պատգամավորը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ