Ներքին 3 տարի առաջ - 12:17 29-11-2022

Նախկինների փեսաներին ևս չեն մոռանում պաշտոններ տալ 


Հայաստանում շարունակվում են պաշտոնների նշանակվել փեսաները, ընդ որում՝ ներկա իշխանությունը ոչ միայն իր փեսաներին է պաշտոններ տալիս, այլև չի մոռանում նախկինների մասին։

Այսպես՝ Երևանի նախկին քաղաքապետ՝ «ամենանախկին», «ամենասեւ» Գագիկ Բեգլարյանի փեսան՝ Ռաֆիկ Խանդանյանը, նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր։

ԱԺ նախկին նախագահ Արման Խաչատրյանի փեսան՝ Արման Օհանյանը, նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի օգնականին՝ Հասմիկ Ջալալյանին ևս բախտը ժպտացել է, քանի Վարդազարյանը համակարգում էր, վերջինս ոչ մի կերպ չէր կարողանում դատավոր դառնալ, իսկ ահա այժմ հրամանագիրը կա։

Նորանշանակներից Աշոտ Ջավախյանն էլ ողջ կարիերայի ընթացքում ջերմուկցի Արսենյանների հովանավորությունն էր վայելում։

Ավելի վաղ հայտնել էինք նաև դատավոր Լիլիթ Սարգսյանի օգնականի և հարսի ընտրվելու մասին, ինչպես նաև տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ընտրվելու մասին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից