Մամուլ 3 տարի առաջ - 08:27 29-11-2022

Փաշինյանը հերթական անգամ հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել, իսկ, այսպես կոչված, «սորոսական» մի շարք կազմակերպություններ դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որ չհաստատի Մարտիրոսյանի թեկնածությունը: Գոնե երեկվա դրությամբ նախագահը համապատասխան հրամանագիրը չէր ստորագրել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նա բավականին ծանր կացության մեջ է այս օրերին, ինչպես ասում են՝ հայտնվել է ոչ թե երկու, այլ մի քանի քարի արանքում. մի կողմից՝ Մացոն՝ Մնացական Մարտիրոսյանը ժամանակին «նստեցրել» է իր «զինակից» ընկերներին, մյուս կողմից՝ առկա է հանրային ճնշում, բայց և վերջապես կա Նիկոլ Փաշինյանի գործոնը, որն ամեն կերպ ցանկանում է Մարտիրոսյանին տեսնել Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պատմուճանով: Սա առավել արտառոց է, քանի որ ժամանակին նույն Փաշինյանն էր ասում, թե «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Փաստացի, ինչպես մյուս դեպքերում, այս պարագայում էլ Փաշինյանը հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից՝ հանուն ինչ-ինչ շահերի, որոնք կապված են իշխանությունը պահելու և մեկ անձի դիկտատ հաստատելու հետ: Թե ինչ «պայմանավորվածություն» է կայացել ժամանակին իրեն ու իր ընկերներին դատած դատավորի ու Փաշինյանի միջև, դժվար է ասել: Սակայն հետաքրքիր է, որ, ըստ առկա տեղեկությունների, Մնացականյանի լոբբինգով ակտիվ զբաղվում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի